10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայաստանը հաղթել է երգի միջազգային մրցույթում` Կոմիտասի երգով

Վերջերս Բուլղարիայում կայացած «Balkan folk» 2015 միջազգային երգի մրցույթին հաղթել է Հայաստանի ներկայացուցիչ, ժողովրդական երգիչ Հայկ Մխոյանը: Նա ներկայացել է մրցույթին Կոմիտասի երգով:

Երգիչը այսօր «Հենարան» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլին տեղեկացրեց, որ մրցույթին մասնացել է  60 երկիր:

«Կոմիտասին ներկայացրի ոչ միայն երգի տեսքով: Բեմում պատմեցի նրա մասին, ինչը թարգմանվեց բուլղարերեն: Բեմից նաեւ հնչեցրի Ցեղասպանություն բառը, ես անմոռուկ էի կրում»,- պատմեց երգիչը:

«Balkan folk» երգի մրցույթը կայանում է արդեն 8 տարի անընդմեջ: Հայաստանն այս մրցույթին առաջին անգամ մասնացել է այս տարի ու հենց առաջին անգամից էլ հաղթանակ տարել:

«Ինձ համար առաջնային խնդիրը Կոմիտասին միջազգային բեմից ներկայացնելն էր: Միակն էի, որ երգեցի ակապելլա: Բացի այդ, յուրաքանչյուր մասնակից, այդ թվում` ես,  ներկայացրեց մեկական երգ` բուլղարարեն լեզվով»,- նշեց Հայկը` հավելելով, որ մրցւոյթը հեռարձակվել է Բուլղարիայի ազգային հեռուստաընկերությամբ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ