29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Որակյալ բժիշկները սովորաբար չեն ցանկանում ՔԿՎ-ներում աշխատել

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր հանդիպել է լրագրողների հետ: Հանդիպման ընթացքում նա անդրադարձել է հնարավոր համաներմանն ու ասել, որ չի կարող ասել` այն կկիրառվի, թե ոչ, քանի համաներում հայտարարելը ՀՀ Նախագահի իրավասությունն է:

Դատապարտվածներին պայմանական վաղաժամկետ արձակելը շատ ավելի արդյունավետ գործիք է, քան նրանց նկատմամբ համաներում կիրառելը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին նման կարծիք հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք համաներում հայտարարվելու է՝ հաշվի առնելով, որ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների թիվն ավելացել է։

Նախարարն անդրադարձել է նաեւ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից արձանագրված խախտումներին՝ սննդի, հիգիենիկ պայմանների, բուժծառայությունների հետ կապված: Նա ասել է, որ իրենք այդ զեկույցը լրջորեն ուսումնասիրում են:

«ՄԻՊ-ի արձագանքները կարևոր են: Բայց համաձայն չեմ, որ վիճակն անմխիթար է ու ավելի վատ է, քան ասենք մեկ տարի կամ կես տարի առաջ։ Խնդիրները ժամանակի ընթացքում պետք է լուծվեն: Կան տարբեր ճանապարհներ լուծման, որոնցից առաջինը օրենքների փոփոխությունն է։ Մեկ այլ ճանապարհ է ֆինանսական լրացուցիչ ռեսուրսների ձեռքբերումը, քանի որ միայն պետական բյուջեից տրամադրող գումարը բավարար չէ»,- ասել է նա։

Խոսելով բուժծառայությունների ոչ բավարար մակարդակից` նախարարը նշել է, որ իրենք թե տեխնիկական հագեցվածության պակաս ունեն, թե որակյալ մասնագետների։

«Որակյալ բժիշկները սովորաբար մեծ ցանկություն չունեն ՔԿՎ-ներում աշխատելու, որովհետև աշխատավարձերը բարձր չեն: Բացի այդ, բուն քրեակատարողական վարչությունը առանձնահատուկ երևույթ է, և ամեն մարդ չէ, որ ցանկանում աշխատել այստեղ»,- ասել է նա։

Պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ հնչած կրակոցները կեղծ են, այսինքն` պատվիրողը հենց մարզպետն է, նախարարն ասել է, որ լուրջ իրավաբանը, ով  նախարարի պաշտոն է զբաղեցնում,  ինչպես կարող է նման հարցի պատասխանել սիրողական մակարդակով։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ