Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի հետ
Պաշտոնական այցով Չեխիայում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի հետ: Ողջունելով Հովիկ Աբրահամյանին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատում՝ Յան Համաչեկն արձանագրել է երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը և կարևորել Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը Չեխիա` հայ-չեխական կապերն էլ ավելի խորացնելու և տնտեսական հարաբերություններն ակտիվացնելու առումով: Հայ-չեխական հարաբերությունների ամրապնդման և […]





































