25 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

2 նոր ջիպ ու այլ մեքենաներ Ազգային ժողովին

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը 2014 թբվականի բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանից հետաքրքրվեց ԱԺ նախագահին ուղեկցող անվտանգութան երկու նոր ջիպերի, ինչպես նաև ֆրակցիաների ղեկավարների նոր մեքենաների մասին: «Ի՞նչ ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով են ձեռք բերվել այդ մեքենաները»,-հարցրեց Մարուքյանը: Հրայր Թովմասյանը պատասխանեց, որ 2014-ին ձեռք է բերվել ընդամենը մեկ ատվոմեքենա: Մարուքյանը հետաքրքվեց նաև […]

Ի՞նչ է արել Սուրիկ Խաչատրյանն իշխանության համար

<<Նմանատիպ հարցերին նախընտրում եմ չպատասխանել, քանի որ արդեն դիտավորություն կա այդ հարցի մեջ>>,-այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչ է արել իշխանության համար Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, որ նրա բարեկամներին ամեն ինչ ներվում է: Հարցին, թե չի կարծում, որ ՀՀԿ-ի վարկանիշի վրա ազդում է նա, նախարարը պատասխանեց. […]

Տուն չի վերադարձել

Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Շիրակի մարզի Քեթի գյուղի բնակիչ, 1972 թվականին ծնված Հովհաննես Արտուշի Խաչատրյանը, որը մայիսի 23-ին, ժամը 08:00-ին, գյուղից մեկնել է Գյումրիի Մովսես Խորենացու փողոցի 8-րդ շենքի դիմաց գտնվող կոշիկի վերանորոգման կետ, որտեղ աշխատում է, և տուն չի վերադարձել։ Արտաքին նկարագիրը. հասակը՝ մոտ 165-170 սմ, նիհարավուն […]

Նախագահականի շինարարությունից

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը 2014թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին հարցրեց, թե 250 մլն դրամ է հատկացվել շինարարության վրա, ի՞նչ շինարարություն է իրականացվել: Նա նաև հարցերց, թե նախորդ տարի ՀՀ նախագահի աշխատակազմի համար նոր մեքենաներ ձեռք են բերվել, թե ոչ, արդյոք կրճատումներ եղել են, կամ նոր աշխատատեղեր  բացվել են: […]

Պարզաբանում է

Հաշվի առնելով հասարակության հետաքրքրությունը՝պարզաբանում ենք, որ երեկ Ազգային ժողովում ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի կողմից «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» գործունեության վերաբերյալ «տուգանք» ձևակերպումը չի օգտագործվել: Մի շարք ԶԼՄ-ներում ԶՊՄԿ-ին տուգանելու մասին հրապարակումները թյուրըմբռնման արդյունք են: Իրականում, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» նոր ղեկավարությունը, խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության մասնագետների հետ քննարկումներից հետո վերանայել և ներկայացրել է հարկային ճշգրտված […]

Սեյրան Օհանյանը անակնկալի է բերել զինվորներին

Մայիսի 26-ին՝ վաղ առավոտյան, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անակնկալ այցով եղել է ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում, հետևել ծառայության կազմակերպման ընթացքին: Նպատակ ունենալով տեղում ստուգելու զինանձնակազմի առօրյա ծառայության մի քանի դրվագներ, ինչպես նաև ծանոթանալու զինծառայողների ֆիզիկական, մարտական և բարոյահոգեբանական պատրաստվածությունը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անակնկալ այցի շրջանակում անձամբ հետևել է անձնակազմի վերկացին, առավոտյան մարմնամարզության իրականացմանը, […]

Կաթի մթերման գների նվազման պատճառները, և հետևանքները

Անասնապահները ահազանգում են, որ նախորդ շաբաթ կաթ մթերող ընկերությունները նվազեցրել են կաթի մթերման գները միջինը 10-20 դրամով, և կաթի մթերման գինը մոտեցել է նրա ինքնարժեքին: Կաթին գների նվազումը հիմնականում կապված է կաթի փոշու միջազգային գների նվազման հետ, եթե 2014թ. մարտին կաթի փոշու գինը հասնում էր 5000 դոլ/տ, ապա այսօր նրա գինը տատանվում է 2300-2400 դոլ/տ […]

Արտակարգ տնտեսման ռեժիմի անցնել

 2014 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությանը նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարցրեց, թե նրա հաշվետվությունից «մտահոգիչ դրվագ է բխում», որը վերաբերում է ՀՀ քաղաքացիություն ստացած և հրաժարված թվերի համադրությանը: «Սա մեղմ ասած՝ մտահոգիչ ցուցանիշ է»,-ասաց նա: Պատգամավորը նշեց, թե պաշտոնական թվեր են հրապարակում, ըստ որի հանրապետությունում 1 մլն աղքատ մարդ կա, […]

Առողջապահության նախարարը Սոֆիա է մեկնել

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մեկնել է Բուլղարիա` մասնակցելու Սոֆիայում մայիսի 27-ից 29-ն անցկացվող վերարտադրողական և սեռական առողջության խնդիրներին վերաբերող  տարածաշրջանային համաժողովին: Միջոցառմանը մասնակցելու են նախարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ ու փորձագետներ` Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից: Համաժողովի ընթացքում կքննարկվեն վերարտադրողական և սեռական առողջության ներդրման ոլորտում առողջապահական բնույթի անհավասարությունների վերացման և կայուն զարգացման նպատակների հասւանելիության, համընդհանուր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ