08 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հենց բաժակ էր բարձրացնում ասում էր…/վիդեո/

«Անդրանիկ Մարգարյանի հետ ես երիտասարդություն եմ ապրել: Գյուղ էր գալիս շատ հաճախ, այդ ժամանակ ես ապրում էի գյուղում: Շատ էր շփվում գաղթած մեծերի հետ»,-մեզ հետ զրույցում երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին հիշեց աշուղ Ռազմար Սասունցին:

Աշուղը բազմաթիվ գեղեցիկ պահեր է ապրել Անդրանիկ Մարգարյանի ընկերության շնորհիվ:

«Անընդհատ ինձ ասում էր՝ այ տղա ինչ լավ բաներ ես գրել, էս քառատողի մեջ ահագին բան կա. Ես պետք է խոսեմ հայերեն, չեմ կարող երգել օտարի երգեր՝ ես պետք է երգեմ հայերեն: Ես չեմ կարող կռվել ուրիշի հույսով, ես պետք է կռվեմ հայերեն: Ես կհաղթեմ  հայի փառքով ու կմեռնեմ հայերեն…հենց բաժակ էր բարձրացնում ասում էր՝ մենք կմեռնենք հայերեն»,-պատմեց աշուղը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ