Կարվի ամեն ինչ էլէներգիայի ինքնարժեքի իջեցման համար. էներգետիկայի նախարար

ԱԺ-ում շարունակվում են էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հայտով խորհրդարանական լսումները: Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանըիր խոսքում նշեց, , որ ԱԺ-ում և հանրության տարբեր շրջանակներում բանավեճերը ցույց են տվել, որ այս հարցում անտարբեր մարդիկ չկան, ինչը հասկանալի է, քանի որ վերաբերում է յուրաքանչյուրիս:
Սակայն նախարարն ընդգծեց, թե պարզ է դառնում, որ փաստերը պակասում են, և զգացմունքները ներկայացվում են որպես առաջնային փաստարկներ:
«Քննակումների ժամանակ անտեսվում է վերջին տարիներին էներգահամակարգում կատարած մեծածավալ աշխատանքը, որ հիմնված է եղել այս ոլորտում Կառավարության կողմից որդեգրած քաղաքականության հետ»,-ասաց նա::
Նախարարի փոխանցմամբ ՝ արդյունքում թողարկվել են 680 մգ լրացուցիչ էներգիա արտադրող կայաններ, որոնք փախարինել են Հրազդանի ՋԷԿ-ին և հին ոչ արդյունավետ աշխատող հզորություններին. «Դրանով կանխվեց սակագնի բարձրացման անհրաժեշտ գործոնը»,-ասաց նա:
Զախարյանի պնդմամբ ներդումներ են իրականացվել նաև բարձրավոլտ էլեկտրական ցանցերում, ինչի արդյունքում կորուստները նվազեցվել են, Իրան-Հայաստան գազատարի կառուցումը սակագների վրա ազդեցությունը նվազեցնելու հնարավորություն է ստեղծել ՝ գազ-էլեկտրաէներգիա տնտեսական գործարքի միջոցով և այլն:
Նախարարը նկատեց, որ այդ ներդրումները վերադաձնելու միակ տարբերակը սակագներն են, իսկ կուտակված պարտքը եղել է օբյեկտիվ պատճառներով, որի մասին ինքը խոսել է արդեն:
«Եթե հանձնաժողովն այդ գումարը չնախատեսի սակագներում, ապա դա համակարգում առաջացնի շղթայական սնանկացում »,-ասաց Զախարյանը և հավելեց, թե այս հանգամանքները պետք է տարանջատել էլեկտրացանցերում առկա լուրջ կառավարման խնդրից, որոնք բերում են կորուստների, ցածրորակ հոսանքի մատակարարմանը, ներդրումների ոչ արդյունավետ օգտագործմանը, ինչի արդյունքում առաջանում է սպառողների արադացի դժգոհությունը:
«Այստեղ մենք ունենք մեր պահանջները ՀԷՑ-ից և նրա սեփականատիրոջ հանդեպ»,-ասաց նա և հավալեց, թե անցած ամիսներին ստեղծված աշխատանքային խմբի հետ քննարկվել են մենեջմենթի առաջացմանը վերաբերող հարցեր, արդյունքում հաստատվել է համապատասխան ծրագիրը:
Զախարյանը նշեց, որ արվել են համակարգի բարելավման, սպառողներին մատուցած ծառայության որակի բարձրացման և կուստների նվազեցման ուղղված առաջարկություններ:
Ելույթի ավարտին Զախարյանը վստահեցրեց, որ կարվի ամեն ինչ ինքնարժեքի իջեցման համար: