29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Հակառակորդի կողմից արձակված կրակոցից հայ զինվորը հրազենային վիրավորում է ստացել

Հուլիսի 4-ին` ժամը 01:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արսեն Էդուարդի Խաչատրյանը. տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:  Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Մելինեն Հայկի երկրորդ կինն էր.բացառիկ մանրամասներ

 Հունիսի 30-ին Հանրապետական ծննդատանը կնոջ վրա հրազենի երեք փամփուշտ արձակած, ապա մեկ փամփուշտով ինքնասպանություն գործած Հայկ Վարդանյանը բավականին կազմակերպված և լուրջ մարդ է եղել: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց ընտանիքի բարեկամներից մեկը: Նրա փոխանցմամբ՝ Մելինեն Հայկի երկրորդ կինն էր, սակայն Հայկը անչափ սիրում էր կնոջը ու անգամ երկար ժամանակ երեխա չունենալու հանգամանքը ամուսիններին երբեք […]

Ի՞նչ ծրագիր է իրականացնում Գագիկ Խաչատրյանը Մոսկվայում

  ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը  Մոսկվայում  մասնակցել է «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի» խորհրդի նիստին, որի ընթացքում նախարարը ներկայացրել է Հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկ տրամադրելու վերաբերյալ ՀՀ հայտը: Հիմնադրամի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել աշխատանքները ֆինանսավորման վերջնական ծրագրի նախապատրաստման ուղղությամբ և հաստատել է Հայաստանին «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի իրականացման համար Հիմնադրամի միջոցներից […]

Ո՞վ է պատասխան տալու

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում կայացած հանդիպման ժամանակ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը կիսվեց իրեն հուզող խնդրով: Նա հայտարարեց, որ հարցի շուրջ շատ անհանգստացած է ու զայրացած: «Ո՞վ է սերտիֆիկացրել մանկապարտեզների սննդի բլոկը»,-հարցադրում հնչեցրեց Պողոսյանը: Նա անդրադարձավ մանկապարտեզներում սննդի թունավորման դեպքերին: «ՍԱՊԾ-ից պատասխանում են, որ սննդի սերտիֆիկացումը պարտադիր չէ, իսկ ես ենթադրում եմ, որ դրանք սերտիֆիկացրել […]

Բաղրամյանում իրավիճակը սրվում է, ցուցարարները կանցնեն վճռական քայլերի

Բաղրամյան պողոտայում նստացույցի նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը այսօր հանդես է եկել հայտարարությամբ: Նրա փոխանցմամբ՝ շարժումը այսօրվանից կփոխադրվի վճռական փուլ: «Ժամը 21.00-ից հայտարարելու ենք շարժման համակարգող խմբի որոշումը եւ ժողովրդի հավանությունը ստանալուց հետո անցնելու ենք վճռական քայլերի»-հրատապ հրավիրված հանդիպման ժամանակ հայտարարեց Սանասարյանը: Լրագրողի դիտարկմանը, թե ոստիկանությունը հայտարարել է, որ քիչ հետո կգան հավաքի կազմակերպիչները եւ […]

21 ամյա երիտասարդը Որոտանում խեղդվե՞լ է, թե՞…

Հուլիսի 2-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 16։00-ի սահմաններում, Որոտան գետի ջրամբարում լողանալիս խեղդվել է Սյունիքի մարզի 21-ամյա բնակիչ։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Նախնական տվյալներով՝ Սպանդարյան գյուղի բնակիչ, 1994 թ. ծնված Ա. Պետրոսյանը երկու ընկերների հետ հուլիսի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, գնացել է Սյունիքի […]

Արտաշատի ռեստորանում խնջույքի հյուրերից 12-ը դիմել են հիվանդանոց. Երկուսը երեխաներ են

  ՀՀ առողջապահության նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ Արտաշատի բժշկական կենտրոն են դիմել տարբեր տարիքի 10 բնակիչ, որոնցից 2-ը՝ 4-ից 14 տարեկան: Բոլորի մոտ դիտվել են նույն ախտանշանները` սրտխառնոց, փսխում, միայն 9 տարեկան մի երեխայի մոտ՝ նաև թուլություն: Նշենք, որ գիշերվա ընթացքում դիմել է ևս 2 անձ՝ նույն գանգատներով: Արձանագրվել է ընդհանուր թվով 12 հիվանդ (2-ը […]

Վարչապետերի հանդիպում

Հուլիսի 3-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսի հետ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել. «Հայ-ֆրանսիական հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, այդ մասին են վկայում Հայաստանի և Ֆրանսիայի Նախագահների միջև հաստատված ընդգրկուն երկխոսությունը, անձնական ջերմ հարաբե­րություններն ու ինտենսիվ փոխշփումները»: Հովիկ Աբրահամյանը կարևոր է համարել […]

Մաքրում են

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ յուրաքանչյուր շաբաթ օր մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվում են շաբաթօրյակներ: Դրանց հիմնական նպատակը ընդհանուր օգտագործման տարածքները մաքուր ու բարեկարգ պահելն է: Շաբաթօրյակներն իրականացվում են  համատիրությունների, սանմաքրման ծառայությունների, պատասխանատու այլ կառույցների միջոցով: Այս շաբաթ ևս, ի թիվս գլխավոր ու երկրորդական փողոցների, աշխատանքներն իրականացվել են նաև բակային հատվածներում: Գործընթացին տեղերում  հետևել է Երևանի […]

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնին

Հուլիսի 3-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի հետ: Հանդիպմանը հայկական կողմից ներկա էին  ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը,  Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը, ֆրանսիական կողմից՝ ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ռենե Ռուքեն, երկու երկրների դեսպանները: Շնորհակալություն հայտնելով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ