Կա՛մ Գագիկ Հարությունյանը, կա՛մ Լևոն Զուրաբյանը. Ժողովուրդ
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը ՀՀ Աժ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Ջուրաբյանի երկրորդ գրությունն է ուղարկել և առաջարկել է ներկայանալ իրենց մոտ ու բացատրությունների տեսքով ներկայացնել ապացույցներն առ այն, որ ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կաշառել է Վենետիկի հանձնաժողովին։
Թերթի տեղեկություններով՝ Զուրաբյանը ոստիկանություն է հրավիրվել այսօր։ Ի դեպ, եթե այս անգամ էլ Լեվոն Զուրաբյանը ոստիկանությանը մերժի, ապա, ըստ ամենայնի, խնդրի հետ կապված նյութերը ուղարկվելու են ՀՀ գլխավոր դատախազություն, որպեսզի այնտեղ որոշեն դրանց հետագա ընթացքը։
Իրավական տեսանկյունից հնարավոր ճանապարհները երեքն են՝ կամ պետք է Գագիկ Հարությունյանը պատասխանատվության ենթարկվի՝ Վենետիկի հանձնաժողովին կաշառելու համար, կամ էլ Լեվոն Զուրաբյանը՝ սուտ մատնության համար։
Երրորդ տարբերակն այն է, որ Ջուրաբյանի խոսքերը համարվեն քաղաքական գնահատական, ու խնդիրը պատասխանատվության քրեական դաշտից դուրս գա։ Իսկ եթե ՀՀ իշխանությունները որոշեն այս պատմությանը իրավական ընթացք տալ, ապա այդ «պատասխանատու» գործն, ամենայն հավանականությամբ, կհանձնարարվի ՀՀ հատուկ քննչական ծառայությանը, քանի որ գործով անցնող երկու անձինք էլ պետական պաշտոնյաներ են։
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: