15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մարդկային ստորին բնազդներ. Առավոտ

Վերջերս մեր գործընկեր Շուշան Դոյդոյանը նշա­նակվել է ՀՀ արդարադատության նախարարու­թյան աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ։ Թվում է, թե գոնե Շուշանի արժանի լինելու հարցում չպիտի տարաձայնություններ լինեին, եւ բոլորը պիտի նրան հաջողություն մաղթեին։ Պարզվում է՝ ոչ. նույնիսկ այստեղ չուզողներ հայտնվեցին եւ պնդեցին, քանի որ նա Պողոսին «ոսկե բանալի» է տվել եւ Պետրոսին` «ժանգոտ կողպեք», հենց դրա հա­մար էլ նրան պաշտոն տվեցին։

Իհարկե, մարդկային ստորին բնազդները, այղ թվում՝ նախանձը բորբոքելը ամենահեշտ ճանապարհն է արդարամիտ եւ խիզախ երեւալու։ Դա նաեւ որոշ չափով «հասարակական կոնսոլիդացի­այի» հասնելու միջոց է։ «Սերը, բարեկամությունը, հարգանքը այնքան չեն միավորում մարդկանց, որ­քան միասնական ատելությունը որեւէ բանի նկատ­մամբ»,– գրում էր Սերգեյ Դովլաթովը։

Հարց է հն­չում՝ «ովքեր են այդ ոչնչությունները, որ նրանց բնակարաններ տվեցին»։ Եվ մարդկանց արյունն իսկույն սկսում է եռալ՝ միթե ես ավելի արժանի չեմ, որ ինձ այս կամ այն բանը տան։ Բայց եթե ես ասում եմ, որ այս կամ այն մարդը ոչնչություն է, ուրեմն ես ինձ այնպիսի մեծություն եմ համարում, որ ինձ իրավունք եմ վերապահում որոշել, թե ով է մեծություն, ով՝ ոչնչություն։

Մանրամասները` թերթի այսօրվա թերթում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ