15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Չգմփաց, չբամփվեց»

ԲՀԿ-ում ընթացող կադրային փոփոխություններին զուգահեռ կլինեն նաև ծրագրային փոփոխություններ. կուսակցությունը ո՛չ ավել, ո՛չ պակաս կփոխի իր ծրագիրը: Մամուլում շրջանառվող այս տեղեկությունների շուրջ Henaran.am-ը զրուցեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հետ: Վերջինս տեղեկացրեց, որ ծրագիրը փոխելը հնարավոր է միմիայն համագումարի միջոցով, իսկ առաջիկա համագումարը նման օրակարգ այս պահի դրությամբ չունի:

«Մենք քննարկել ենք կանոնադրական փոփոխությունների որոշ առաջարկներ, իսկ թե արդյունքում ինչ տեսք կստանան առաջարկները և ինչը կընդունվի, կորոշվի համագումարին»,- պարզաբանեց պատգամավորը՝ հավելելով, որ առաջիկա համագումարը տեղի է ունենալու մինչեւ այս տարեվերջ: Կոնկրետ օրը դեռեւս անհայտ է:

Խմբակցության քարտուղարի խոսքով` կուսակցությունը շարունակում է իր բնականոն գործունեությունը, տեղի են ունենում այցեր և հանդիպումներ տարածքային կառույցների հետ. «Կուսակցական ներքին շինարարությունը գտնվում է բավականին լավ վիճակում»:

Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից դուրս գալուց և ԲՀԿ արտահերթ համագումարից հետո թվում էր՝ կուսակցությունում հզոր պայթjուն է հասունանում, որի դեպքում այդ կուսակցությունից նույնիսկ անունը կարող էր չմնալ: Փաստորեն՝ ԲՀԿ-ն շարունակում է շնչել: Մինչև ո՞ւր կձգի Ծառուկյանի՝ բարձր ռեյտինգով փաթեթավորված կուսակցության ռեյտինգն առանց Ծառուկյանի, ցույց կտա ժամանակը: Գոնե այս պահին կուսակցության գմփալու մասին տեսակետները իրատեսական չեն այնպես, ինչպես օդ բարձրացան Ծառուկյանին բամփելու մասին խոստումները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ