29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Իրանի պահով Իսրաելը փայլուն է խաղում

Իրանի պահով Իսրաելը փայլուն է խաղում: Բոլորի համար պարզ է, որ Իրանն ու Իսրաելը իրականում միմյանց հետ ոչ մի կենսական խնդիրներ չունեն: Իսրաելի դեմ ռազմատենչ հայտարարությունների շնորհիվ Իրանն ընդամենը փորձում է իսլամական աշխարհում հեղինակության հարց լուծել:  Իսրաելի խնդիրը սունի արաբներն է, որոնց պետք է մեկուսացնի պաղեստինցիներից: Իրանի խնդիրը նույնպես հենց նույն սունի արաբներն են: Սունի-շիա […]

Նաիրիտցիները վաղվանից նստացույց են անելու կառավարության դիմաց

Նաիրիտցիներն այսօր պարզել են, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոստացած աշխատավարձերը ստանալու են մաս-մաս, ինչին իրենք համաձայն չեն: Քիչ առաջ նաիրիտցիների ակցիաների համակարգող խումբը որոշում կայացրեց մինչև ուրբաթ օրը՝ հուլիսի 24-ը, կառավարությանը ժամանակ տալ, որպեսզի իրենց աշխատավարձերը վճարվեն միանվագ, բացի դրանից՝ նաիրիտցիները որոշեցին վաղվանից նստացույց սկսել կառավարություն դիմաց, մինչև կվճարվեն իրենց աշխատավարձերը:

Գործադիրում դեռ չգիտեն, թե ու՞մ և որտեղի՞ց են սուբսիդավորելու

«Իրազեկ քաղաքացիների միավորում»ը հայտարարում է Ինչպես հայտնի է, Բաղրմայանական ցույցերի կիզակետում, հունիսի 27-ին, նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ էլեկտարէներգիայի 7-դրամանոց աճը սուբսիդավորվելու է պետության կողմից: Սակայն հանրությանը չէր ներկայացվում, ոչ այդ սուբսիդիայի աղբյուրը, ոչ էլ այն, թե կոնկրետ ո՞ր խմբերի բաժանորդների էլեկտրաէներգիան է սուբսիդավորվելու: Այդ կապակցությամբ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը «Իրազեկ քաղաքացիների […]

«Երեւանը մեզ համար լավագույն գործընկեր է». Ժան-Կլոդ Գոդեն

  Հուլիսի 12-16-ը պաշտոնական այցով Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մարսելի գործընկերոջ՝ քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Ողջունելով Երևանի քաղաքապետին` Ժան-Կլոդ Գոդենը նշել է, որ երկու քաղաքների հարաբերությունների հետագա զարգացմանը մեծապես կնպաստեն նաև այս օրերի պաշտոնական այցն ու դրա շրջանակում ձեռքբերված պայմանավորվածությունները: Երևանի և […]

Հաղորդավար Արտավազդ Եղոյանին սպառնում են

Հաղորդավար, թարգմանիչ Արտավազդ Եղոյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է. ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Բոլոր ընկերներիս, և ոչ միայն… Համացանցում հայտնվել են մարդիկ, աշխարհի տարբեր անկյուններից, ովքեր կոտրելով մեր ընկերներից որևէ մեկի կայքը, ներկայանում են նրա կայքից,անունից, բոլոր տվյալներով հանդերձ…  Օրինակ` ինձ արդեն երկրորդ օրն է, նույնիսկ ՍԿԱՅՊՈՎ, իմ շատ հարգելի մի անձնավորության անունից, որը իբր մեկներ է ԿՈԴ ԴԻ ՎՈՒԱՐ […]

Կամ ինքն անձերի անուն պիտի ասի, կամ…Պողոսյանը՝ Վաղինակ Շուշանյանի կոչից /վիդեո/

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը Henaran.am-ի հետ զրույցում, արձագանքելով «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանի կոչին, թե պատգամավորները պետք է վայր դնեն մանդատը, ասաց, որ կամ Վաղինակը պետք է նշի կոնկրետ անուններ, թե ովքեր պետք է վայր դնեն, կամ եթե քաղաքական կուսակցությունների խնդիրն է բարձրացնում, դա այլ հարփության մեջ պետք է դիտարկել: Պողոսյանը հասկանում […]

Իրանի շուրջը համաձայնությունն առանց Ռուսաստանի չէր կարող ձեռք բերվել. Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ առանց Ռուսաստանի աջակցության Իրանի միջուկային ծրագրի շուրջը համաձայնության հնարավոր չէր լինի հասնել: «Ռուսաստանն օգնեց դրանում: Անկեղծ կլինեմ ձեզ հետ, հաշվի առնելով, թե Ռուսաստանի հետ այժմ ինչ տարաձայանություններ ունենք Ուկրաինայի առիթով, ես վստահ չէի,որ օժանդակություն կլինի»,- ասել է նա, գրում է НТВ.Ru-ն:  

«ՌՈՒՍԱԼ 15 տարի: Բարեփոխումների ուժը» լուսանկարչական ցուցահանդեսը բացվեց

– Այսօր բացվեց «ՌՈՒՍԱԼ 15 տարի: Բարեփոխումների ուժը» արդյունաբերական լուսանկարների ցուցահանդեսը: Ներկայացված աշխատանքների հեղինակը ռուսաստանյան հայտնի ֆոտովարպետ Օլեգ Կորոլյովն է:   Ցուցահանդեսը կազմակերպված է մասնագիտական տոնին՝ Մետաղագործի օրվան ընդառաջ, և նվիրված է ալյումինի համաշխարհային բնագավառում հայտնի ՌՈՒՍԱԼ Միացյալ ընկերության 15-ամյակին, ընկերություն, որի կազմի մեջ մտնում է Հայաստանի արդյունաբերական արտադրանքի առաջատար արտահանող փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը:   […]

Խոշոր վթար Թուրքիայում. 4 հոգի մահացել է, կան վիրավորներ /ֆոտո/

Այսօր վաղ առավոտյան Թուրքիայի Բոլու շրջանում խոշոր վթար է տեղի ունեցել, իրար են բախվել երկու ավտոբուսներ: Վթարի արդյունքում  6 հոգի մահացել է, վիրավորվել է 40 մարդ։ Նախնական տվյալներով` Ստամբուլ մեկնող ավտոբուսի վարորդը կորցրել է վերահսկողությունը, բախվել արգելապատնեշին եւ շրջվել։ Նրա հետևից ընթացող մեկ այլ ավտոբուս կտրուկ արգելակել է եւ կրկին բախվել արգելապատնեշին: Նշվում է, որ […]

Սպասենք նոր հաջողությունների

Մեր աշակերտների հերթական հաղթանակները միջազգային օլիմպիադաներում։ Հայաստանի մաթեմատիկայի հավաքականը հրաշալի է հանդես եկել Թայլանդում տեղի ունեցած միջազգային օլիմպիադային` նվաճելով մեկ արծաթե և հինգ բրոնզե մեդալ։ Մեր թիմի բոլոր աշակերտները վերադառնում են բարձր պարգևներով։ Կրկին հպարտություն եմ ապրում մեր երեխաների, մեր ուսուցիչների, կրթության ոլորտի մեր նվիրյալների համար։ Շատ ապրեն բոլորը։ Սպասենք նոր հաջողությունների մեր աշակերտական օլիմպիական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված