29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Դրական քայլ, բայց ռիսկերով լի. հղիության՝ սեռով պայմանավորված ընդհատումները, օրենքով արգելվի

Հղիության՝ սեռով պայմանավորված ընդհատումները օրենքով արգելելը, ոլորտի մասնագետները գնահատում են դրական և կարևորագույն քայլ, սակայն միևնույն ժամանակ բարձրաձայնում են հնարավոր ռիսկերի և դրանց կանխարգելման միջոցների մասին: Այսօր «Մեդիա կենտրոնում» այս թեմայով տեղի ունեցած քննարկմանը մասնակցում էին ՀՀ Առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, Մարդկային զարգացման […]

Ռուս հայտնի դերասանը մահացել է` ընկնելով պատուհանից /ֆոտո, վիդեո/

Ռուսական սերիալների եւ թատրոնի հայտնի դերասան, 37-ամյա Իլյաս Տամեեւը մահաել է` ընկնելով բարձր հարկի պատուհանից: Օրեր առաջ դերասանը տանից դւորս էր եկել առանց հեռախոսի եւ փաստաթղթերի եւ այլեւս չէր վերադարձել: Նրան մի քանի օր փնտրում էին եւ արդյունքում հայտնաբերեցին Մոսկվայի մորգերից մեկում: Պարզվել է, որ Իլյասը մահացել է հենց տնից գնալու օրը, ականատեսների վկայությամբ` նա […]

ԱԳ նախարարն ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը

Հուլիսի 15-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը՝ հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց համահայկական խնդիրների բարձրաձայնման և լուծման ուղղությամբ ԱՀՀ տասնամյակների բեղմնավոր գործունեությունը, ինչպես նաև՝ արտգործնախարարության հետ շարունակական համագործակցությունը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վան Գրիգորյանը ներկայացրեց ԱՀՀ առաջիկա ծրագրերը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ արվեց Հայոց ցեղասպանության 100-րդ […]

Վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի

Հուլիսի 14-ին, ժամը 21.00-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Կիեւյան փողոցի թիվ 2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Յուրի Վարդանյանի որդին՝ արծաթե մեդալակիր

Հայ ծանրորդ Յուրի Վարդանյանի որդին՝ Նորիկ Վարդանյանը Տորոնտոյում ընթացող Համաամերիկյան խաղերում արծաթե մեդալակիր է դարձել: ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Վարդանյանը 94 կգ քաշային կարգում երկամարտի 362 կգ արդյունք է ցույց տվել՝ ամերիկացի Քենդրիկ Ֆարիսուին զիջելով 4 կգ:

Ծաղկահովիտի գյուղապետին խոշոր չափերի յուրացումներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի բնակիչ Նորաին Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի երրորդ մասի առաջին կետի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել:   Նորաին Հակոբյանը, 2002-2012 թվականներին զբաղեցնելով Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, շարունակաբար վատնել է իրեն վստահված Ծաղկահովիտ համայնքի հաշվեկշռում հաշվառված և համայնքին պատկանող ընդհանուր 4 միլիոն 249 հազար 102 ՀՀ դրամ […]

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի անդամների հետ

Պաշտոնական այցով Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Մարսելում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունում հանդիպել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF SUD) անդամների հետ: CCAF համանախագահ Ժակ Դոնապետյանը, քաղաքապետին ներկայացնելով կազմակերպության գործունեությունը, նշել է, որ կառույցն ավելի քան 20 կազմակերպություն միավորող և նրանց ջանքերը համակարգող ներկայացուցչական մարմին է, որը գործում է Մարսելում, Լիոնում […]

Սուրիկ Խաչատրյանի եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ բացահայտումն ապահովելու համար, ինչի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի […]

«Վաղինակ Շուշանյանը պետք է ազնիվ լիներ ու հրապարակային վերցներ նվերը»

Օրեր առաջ լուր տարածվեց, որ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը ծննդյան օրը Բաղրամյան պողոտայում գտնվելու ժամանակ Աստվածաշունչ է ստացել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից: Ակտիվիստ Անի Կաղինյանն այս մասին գրել է. «Անընդհատ ՖԲ-ում բանավեճեր են տեղի ունենում արդյոք ճիշտ է արել Վաղինակ Շուշանյանը, որ Վովա Գասպարյանի նվեր Աստվածաշունչը վերցրել է, թե ոչ: Ճիշտ ասած իրա գործն […]

Արմեն Աշոտյանը շնորհավորում է

Երեկ հրապարակեցինք ընդունելության առաջին փուլի արդյունքները։ Հազարավոր երիտասարդներ հնարավորություն ստացան իրենց ուսումը շարունակել Հայաստանի բուհերում։ Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ, ձեր ուսուցիչներին և ծնողներին։ Հուսամ, դուք լիարժեք կօգտագործեք նոր գիտելիքներ ստանալու հնարավորությունները և կշարունակեք հարթել ձեր կյանքի ճանապարհը։ Դրական միավորներ ստացած, բայց մրցույթից այս փուլում դուրս մնացած դիմորդները հնարավորություն կունենան դիմել համապատասխան թափուր տեղերի համար։ Հետևեք մեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված