10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Կոնգրեսականները Օբամայից պահանջել են քայլեր ձեռնարկել՝ ԼՂ հակամարտության գոտում

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսի եւ Դոմոկրատական կուսակցությունից Էլիոթ Էնգելի նախաձեռնությանն են միացել եւս 83 կոնգրեսականներ եւ դիմել են երկրի նախագահ Բարաք Օբամային՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել՝ ԼՂ հակամարտության գոտում խաղաղության հաստատման ու Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի սահմանին լարվածության նվազման համար, գրում է asbarez.com-ը:

Էդ Ռոյսը հայտարարել է, որ ԼՂ շփման գոտում բռնությունը կտրուկ աճել է։

«Մեր նամակում առաջարկում ենք մի քանի խելամիտ եւ հավասարակշռված քայլ ԱՄՆ-ի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համար, որոնք պետք է կանգնեցնեն շարունակվող բռնությունը: Առաջին հերթին, բոլոր կողմերը պետք է համաձայնեն դիպուկահարներին հետ քաշել եւ պետք է հնարավորություն տան սահմանին տեղակայել ազդանշանային համակարգեր, որոնք թույլ կտան թափանցիկ եւ բազմակողնի հետաքննություն իրականացնել շփման գծում տեղի ունեցող յուրաքանչյուր բռնության առնչությամբ»,- ասել է կոնգրեսականը։

unnamed-67

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ