04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Ֆարմանյանն ունի իր քաղաքական շեֆի պատվերը. օմբուդսմեն

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց` ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ելույթը իր դեմ պատվեր էր՝ որոշ ինստիտուտների կողմից:

«Կան ընդամենը մի քանի պատգամավորներ, որոնք ունեն որոշակի անձնական զգացողություններ, պարոն Ֆարմանյանի մասին կարող եմ ասել, որ նա ունի իր քաղաքական շեֆի պատվերը, որ մի քիչ տգեղ, մի քիչ կեղտոտ ձևով, բայց իրականացրեց: Իր շեֆի հոգեաշխարհն էր ներկակացնում: Քանի որ ես անձնական որևէ խնդիր չունեմ Ֆարմանյանի հետ, հետևաբար նման ելույթը պատվեր է:

Ցավոք սրտի, նա իր ելույթում ոչ ՀՀԿ-ն էր ներկայացնում` իշխող ուժը, ոչ պետությունը: Նա ներակայացնում էր մի փոքր խմբակի շահը, որով փորձում էր վարկաբեկել ինձ, ինստիտուտը և ընդհանրապես այնպիսի անտրամաբանական բաներ էր խոսում, որ նրանք, ովքեր մի քիչ վերապահումով են վերաբերվում իմ աշխատանքին, սկսեցին էլ ավելի լավ վերաբերվել, որովհետև, երբ վարկաբեկված ու ստախոս մարդն ասում է ստեր, բնականաբար, նրա հարձակման թիրախը դառնում է ավելի դրական: Ես այդպես եմ ընկալում մարդկային հոգեբանությունը»,- մանրամասնեց Անդրեասյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ