29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Արդարադատության նախարարի 2 հավանական թեկնածուները

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի պաշտոնանկությունից հետո շրջանառվում են տարբեր անուններ: Իշխանական շրջանակներում շրջանառվում են երկու անուններ՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյան և ՀՀ նախագահի իրավական հարցերով օգնական Գեորգի Կուտոյան, ով նաև նախագահին կից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ է:  Հիշեցնենք, որ վերջին շրջանում հաճախ է խոսվում ՀՅԴ-ի՝ կոալիցիա մտնելու, պորտֆելներ վերցնելու մասին:

Զուրաբյանի սիրտը պայթում է Նիկոլի ցանկացած հրապարակային քայլից

Լևոն Զուրաբյանի սիրտը պայթում է Նիկոլի ցանկացած հրապարակային քայլից: Հիստերիան այնքան մեծ է ու անթաքույց, որ փսիխոզի է վերածվում: Ու զարմանալի չէ, որ Բաղրամյանի բողոքների ամբողջ ժամանակահատվածում փեշի տակ մտած ու անհետ կորած քաղաքական գործիչը նոր-նոր արթնացել է ու սկսել լավաշներով հարցազրույցներ տալ, որոնց ամբողջ ենթատեքստը նույնն է՝ Նիկոլ Փաշինյանը կառավարվում է իշխանության կողմից, մասնավորապես՝ […]

«Զարմանալի է ու մտահոգիչ»

Երեկ պարզ դարձավ, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Այս լուրը շատերի մոտ զարմանք առաջացրեց. այնպես, ինչպես որևէ մեկը չէր պատկերացնում, թե ինչու հենց Մանուկյանը դեսպանից նշանակվեց նախարար, այնպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու ազատվեց աշխատանքից, այն դեպքում, երբ աշխատանքի ընթացքում, ըստ էության, չէր հայտնվել որևէ սկանդալի առանցքում, ընդհանուր առմամբ պատրաստ […]

5 դոլար տուգանք` ծննդաբերության ժամանակ արձակած յուրաքանչյուր ճիչի դիմաց

Կոռուպցիան Զիմբաբվեում այնպիսի սովորական երեւույթ է դարձել, որ տեղի հիվանդանոցներից մեկում “տուգանք” են նախատեսել ծննդաբերության ժամանակ կնոջ արձակած յուրաքանչյուր ճիչի համար: Ամեն անգամ, երբ կինը ճչում է ցավից, նա ստիպված է բժիշկներին հավելյալ 5 դոլար վճարել, տեղեկացնում է “The Washington Post”-ը: Այդ հիվանդանոցի բժիշկները պնդում են, թե այդ տարբերակով իրենք փորձում են նվազեցնել “կեղծ տագնապների” […]

Հոգեկան խնդիրներով երիտասարդները զորակոչվում են բանա՞կ /վիդեո/

“Հայկական հոգեբուժական ասոցիացիայի” նախագահ Արմեն Սողոյանը հավաստում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը բավականին լուրջ է վերաբերվում զորակոչիների հոգեկան առողջության զննությանը: “Ցանկացած զորակոչիկ, որը զորակոչվում է, զինկոմիսարիատում անցնում է լուրջ հետազոտություն, նա անցնում է նաև պոլիկլինիկայի բոլոր կաբինետներով, ունեցած բոլոր եզրակացությունները հիմք են հանդիսանում մարդուն զորակոչելու կամ չզորակոչելու համար: Գործնականում նվազագույնի է հասցված, որ հոգեկան խնդիր […]

Պուտինի նկարով շապիկ հագած ուկրաինացի հյուպատոսը հեռացվել է պաշտոնից

Ադանայում (Թուրքիա) Ուկրաինայի հյուպատոս Լևենտ Այդընը պաշտոնանկ է արվել` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկարով շապիկ հագնելու համար: Ըստ թուրքական «İhlas Haber » լրատվական գործակալության` Այդընը կամերունցի հայտնի ֆուտբոլիստ Սամուել Էտոյի` թուրքական «Անթալյասփոր» ֆուտբոլային ակումին միանալուն նվիրված արարողությանը հագել էր Պուտինի նկարով շապիկ: Վերջինիս վրա  եղել են նաև ռուսերեն «Քաղաքավարությունը մեր ամեն ինչն է» գրությունը, գրում […]

Քննարկվել են ՀՀ Լոռու մարզի բնապահպանական խնդիրները

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն  աշխատանքային այցով եղել է ՀՀ Լոռու մարզում: Համաձայն <<Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական  վճարների  նպատակային  օգտագործման մասին>> ՀՀ օրենքի` ներկայում ՀՀ Լոռու մարզի խոշոր լեռնամետալուրգիական ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարներից հատկացվում են սուբվենցիաներ ՀՀ Լոռու մարզի ազդակիր 8 համայնքի: 2014 թվականին ՀՀ պետական բյուջեով նախատեսված սուբվենցիայի գումարից Ալավերդի, Ախթալա, Աքորի, Հաղպատ, […]

Ջերմաստիճանը կնվազի

Հուլիսի 16-18-ին` շրջանների զգալի մասում, 19-ին հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում`15-20 մ/վրկ. արագությամբ, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 17-19-ին կնվազի 4-5 աստիճանով, 20-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված