20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հոկտեմբերի 27-ը ինչ-որ ժամանակ հետո կբացահայտվի. Գալուստ Սահակյան

Աժ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում անկեղծացավ, որ ամեն անգամ ցավ է ապրում 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցածի համար, քանի որ «այդ իրողությունը բավականաչափ փխրուն դարձրեց պետականության հիմքերը»:

«Չնայած դրան` պետք է ուժ գտնենք, որպեսզի մեր վշտի և ցավի մեջ կարողանանք հնարավորինս ամրության եզրեր գտնել: Այն ոգին, որը  մենք տիրապետում ենք, պետք է ներդնենք մեր այսօրվա իրականության մեջ»,- ասաց Գալուստ Սահակայանը: Պատասխանելով հարցին` արդյոք կարելի է համարել, որ գործը բացահայտված է` ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ գործը ինչ-որ ժամանակ հետո կբացահայտվի:

«Դա կախված է մեր աշխատանքից, մեր պետության հզորությունից: Չեմ կարծում` ոճրագործները թելադրված մարդիկ էին, այլ ըստ երևույթի, ինչ-որ մի տեղ փորձեցին խանգարել մեզ»,-մեկնաբանեց Սահակյանը:

Խոսելով մեղադրանքների մասին, թե իշխանությունները քաղաքական կամք չեն դրսևորում և դա է պատճառը, որ գործը մինչև հիմա չի բացահայտվել` նշեց, որ նման բաները բացահայտվում են ոչ թե քաղաքական կամքով, այլ իրավական փաստաթղթերով, որը չունենք: Սահակյանը ընդգծեց, որ եթե հնարավոր լիներ, գործը կբացահայտվեր: Ըստ նրա` դրա համար ոչ միայն պետք են մարդկային ռեսուրսներ, այլ պետք է ունենալ «ավելի մեծ զինանոց»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ