22 Փետրվարի, Saturday, 2025
KFC

«Ալեքսանյան Սամոյի փողերից սաղ էլ օգտվում են»

Գեներալ Մանվելը հերքում է տեղեկությունները, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ իր հարաբերությունները վատացել են:

«ԵԿՄ վարչության անդամ է, հայ մարդ է, վատը ո՞րն է, ես քո հետ վա՞տ եմ: Ախր էնպիսի բան եք ասում»,- այսօր՝ հոկտեմբերի 27-ին Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց գեներալ-լեյտենանտ  Մանվել Գրիգորյանը:

Դիտարկմանը, թե լուրեր են շրջանառվում, որ Սամվել Լեքսանյանն այլեւս երկրապահներին չի օգնում, պարոն Գրիգորյանը շարունակեց. «Ինչո՞ւ չի օգնում, ո՞վ ասաց, որ չի օգնում: Միշտ էլ օգնել է, երբ էլ դիմել են օգնել է էդ մարդը: Ինչ կապ ունի երկրապահ, թե նենց մարդ, սաղին էլ օգնում է: Հլը գնացեք, տեսեք բյուջեում ինչքան փող է դրել, իսկ էդ փողերն էլ գնում են հայ ժողովրդին: Ալեքսանյան Սամոյի ու նմանատիպ մարդկանց փողերից սաղ էլ օգտվում են»,-ընդգծեց գեներալը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ