30 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Նոր նշանակումներ Մայր Աթոռում

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Պողոս աբեղա Վարդանյանը հոգեւոր սպասավորության է նշանակվել Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմում: Բարեշնորհ Վարազդատ սարկավագ Քոչարյանը, ազատվելով Քրեակատարողական հիմնարկների հովվությունում ստանձնած իր պարտականություններից, ծառայության է կոչվել Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանում:

Ավտոմեքենան ընկել է լիճը

Հուլիսի 10-ին, ժամը 01.11-ին ահազանգ է ստացվել, Սևան- Գավառ ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ում` Լճաշեն գյուղի հատվածում, «ՆԻՍՍԱՆ» մակնիշի 26RR888 պետհամարանիշի ավտոմեքենան,(վարորդ՝ Հ. Ս.) դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել լիճը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ – փրկարարները  Մ-10 ավտոճանապարհի Սևան- Գավառ հատվածի 3-րդ կմ-ում` լճից դուրս են բերել «ՆԻՍՍԱՆ» մակնիշի ավտոմեքենան: 

Բակո Սահակյանը դարձել է Ադրբեջանի հերթական «հիստերիայի» պատճառը

Ազերիական լրատվական դաշտին մի քանի օր է հանգիստ չի տալիս Արցախի նախագահի այցը Մեծ Բրիտանիա, որտեղ վերջինս հուլիսի 8-ին մասնակցեց Chatham House-ում Արցախյան հիմնախնդրին նվիրված միջոցառմանը և ելույթ ունեցավ այնտեղ, իսկ այսօր էլ բրիտանական պառլամենտում Արցախի առաջնորդը հանդիպել է բրիտանացի օրենսդիրների հետ։ Պաշտոնական Բաքուն իր վայնասունով ցանկանում էր Լոնդոնին պարտադրել թույլ չտալ Բակո Սահակյանին ընդհանրապես […]

«Չարտասանված Նոբելյան ճառեր». ֆիլմաշար Զոհրապի, Վարուժանի, Սիամանթոյի և Ռուբեն Սևակի մասին

«Չարտասանված Նոբելյան ճառեր». այսպես է կոչվում «Ճեպընթաց» մշակութային հասարակական կազմակերպության ծրագիրը, որն առաջիկայում չորս մասից բաղկացած ֆիլմաշարով կներկայացնի արևմտահայ չորս նահատակ մտավորականների՝ Գրիգոր Զոհրապի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի և Ռուբեն Սևակի ենթադրյալ Նոբելյան ճառերը` հեղինակների կենսագրական և ստեղծագործական փաստերի, նրանց ապրած ժամանակի, իղձերի ու հիասթափությունների ճշգրիտ վավերական հիմքերով: «Չարտասանված Նոբելյան ճառեր» ֆիլմաշարը կներկայացվի տեսապատումով, իրական Նոբելյան […]

Քաղաքացին ինքնասպանություն է գործել

Հուլիսի 10-ին, ժամը 03.24-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջից քաղաքացի է ցած նետվել. անհրաժեշտ է օգնություն:Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ խումբը և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:  Կամրջի տակ հայտնաբերվել է 20-25 տարեկան երիտասարդի դի: 

Վանաձորում երթուղայինի վարորդի ինքնազգացողության վատացման պատճառով ГАЗель-ը բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է.  Այսօր` հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում մարդատար ГАЗель-ի վարորդը նշված ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության […]

Կյանքից հեռացել է Լաերտ Մովսիսյանը

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ ս. թ. հուլիսի 9-ին, կյանքի 75-րդ տարում, վախճանվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Լաերտ Մովսիսյանը:   Լաերտ Մովսիսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 10-ին, ժամը 18:00-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում: Հրաժեշտի արարողությունը` հուլիսի 11-ին, ժամը 12:00–14:00-ն, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը՝ Թոխմախի գերեզմանատանը:  

Ընդունելության ցուցակները կհրապարակվեն հուլիսի 14-ին

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015-2016 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը:Օրակարգում  ընդգրկված  են  եղել   կառավարության որոշմամբ հատկացված   լրացուցիչ  և թափուր մնացած  պետպատվեր տեղերի վերաբաշխման հարցերը, ինչպես նաև ընթացիկ մի քանի այլ […]

Ռուսաստանն անտարբեր չէ Հայաստանում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ. Մեդվեդեւ

Մոսկվայում նախօրեին տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Հովիկ Աբրահամյանի ու Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը, հայտնում է РИА Новости-ն: Դմիտրի Մեդվեդևը հանդիպման ժամանակ նշել է, որ Ռուսաստանն անտարբեր չէ Հայաստանում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ: «Մենք ուշադրությամբ հետևում ենք, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, քանի որ դուք մեր հարևանն եք, դաշնակիցը, մոտ պետություն, և մենք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ