28 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հարթակին լինելու հնարավորությունը

«Զուրաբյանի ելույթների առնչությամբ մեկնաբանություն չունեմ»,-Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀՇ կուսակցության առաջնորդ Արարատ Զուրաբյանը՝ յուրաքանչյուրը ինքն է քննադատվում կամ ընդունվում իր արտահայտած մտքերի համար.

«Մեկնաբանությունը առհասարակ անշնորհակալ գործ է: Հայ ազգային կոնգրեսի առնչությամբ մի բան կասեմ` ՀԱԿ քաղաքական միավորումը միանշանակ լուրջ քաղաքական միավոր էր, ՀԱԿ կուսակցությունը կորցրել է իր այդ հարթակին լինելու հնարավորությունը: Ինձ համար արմատական ընդդիմություն լինելու կատեգորիան է անհասկանալի, այն առումով, որ Հայաստանում պրոցեսներ են տեղի ունեցել, որ Հայաստանի ապագայի համար շատ բացասական են ու արմատական համարվող քաղաքական ուժերը կողմնակից են եղել այդ պրոցեսներին, մասնավորապես ՀԱԿ-ը կողմնակից է եղել Եվրասիական տնտեսական միությանը մաս կազմելուն: Ես գտնում եմ, որ դա կործանարար է Հայաստանի համար: Մենք խոսել ենք սրա մասին: Սրա պտուղները արդեն հանրությունը իր մաշկի վրա զգում է: Այդ ճանապարհը ապագա չունի: Այն էլ այսօրվա աշխարհում: Այս առճակատումների աշխարհում : Մեզ մտցրել ենք մի օղակի մեջ, որը շատ ծանր է ու մեզ սեղմում է մինչև վերջ…»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ