Ու՛մ է իրականում պատկանում Պուտինին վերագրվող աղմկահարույց արտահայտությունը
Օգտատեր Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Արդեն երկու օր է սոցիալական ցանցերը և մի շարք ԶԼՄ-ներ ողողված են “Ահաբեկիչներին ներելն Աստծո գործն է, իմ գործն է նրանց իր մոտ ուղարկելը” արտահայտությամբ,որը վերագրվում է ՌԴ նախագահ Վ.Պուտինին…Առաջինն այս տեղեկությունը նոյեմբերի 17-ին հաղորդել էր ամերիկյան Fox News հետուստաընկերությունը,որը սակայն շատ արագ հերքվեց Huffington Post-ի կողմից…Վերջինիս լրագրողներին հաջողվել էր պարզել,թե ով է իրականանում այս ապատեղեկատվության հեղինակը…Դա՝Russia Today հեռուստաընկերության լրագրող Ռեմի Մաալուֆն է,ով այն տպագրել է իր միկրոբլոգում,իսկ ապացույցներ,որ Պուտինն այդպիսի արտահայտություն է արել չի ներկայացրել…Սակայն ԶԼՄ-ներին դա շատ դուր է եկել,որի հետևանքով էլ այս երկու օրվա ընթացքում այն դարձել է սոցցանցերի գլխավոր “հիթ” և ամենամեկնաբանվող ցիտատ…
Իրականում այս արտահայտության հեղինակն է (մի փոքր այլ տարբերակով) հայտնի գանգստեր և մաֆիոզի,20-րդ դարի սկզբի ամենահայտնի “լավ տղա” Ալֆոնս Գաբրիել Կապոնեն ,ում բոլորը ճանաչում են որպես Ալ Կապոնե…Ազգությամբ իտալացի և ԱՄՆ-ում բնկավող սույն “հանցագործը” մեծ սեր ու հագանք է վայելել ժողովրդի մոտ…Նրան անվանում էին “Մեր ժամանակների Ռոբին Հուդ”… Մեծ դեպրեսիայի(տնտեսական ճգնաժամ) տարիներին՝1929-33 թթ. նա Նյու Յորքում,Չիկագոյում և այլ ամերիկյան քաղաքներում բացում է բարեգործական ճաշարաններ և նույնիսկ օգնում է իրեն քննադատողներին…Հենց այդ տարիներին էլ նա անընդհատ կրկնում էր.”Արդյո՞ք կարելի է ներել թշնամուն:Աստված կների…Մեր գործն է նրանց հանդիպումը կազմակերպելը”…
Այսպիսով,կարելի է ասել,որ ՌԴ նախագահին վերագրվող արտահատությունը նրանից մոտ 85 տարի առաջ արել է Ալ Կապոնեն…Իսկ մերօրյա ճարպիկ լրագրողն էլ այն ժամանակակից է դարձրել՝հանցագործ բառը փոխարինելով ահաբեկիչ բառով և այն վերագրելով աշխարհի հզոր դեմքերից մեկին…»։