08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Բաքուն սպառնում է լրագրողներին

Ադրբեջանը կարող էր մրցանակ ստանալ մամուլի ազատությունը ճնշելու համար: Բաքվում տեղի ունեցող Եվրոպական խաղերի ընթացքում, երբ պետք էր համերաշխություն և ըմբռնում դրսևորել, լրագրողները ստիպված էին պայքարելու ճնշումների դեմ: Գերմանիայում ապրող ադրբեջանցի լրագրող Էմին Միլլիին կառավարությունը նույնիսկ բացեիբաց սպառնաց, քանի որ նա անցած շաբաթների ընթացքում բազմիցս քննադատել էր Բաքվի քաղաքական իշխանությանը և Ադրբեջանում Եվրոպական խաղերի անցկացմանը: […]

Աշակերտը պատահաբար կրակել է ընկերոջ գլխին

Մերձմոսկովյան Իստրինսկու շրջանում 13-ամյա դեռահասը պատահաբար կրակել է ընկերոձ գլխին` օդամղիչ հրացանով խաղալու ժամանակ, հայտնում է РЕН ТВ-ն: Երեխան ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի մանրամասները ճշտվում են:  

Հուլիսի 1-ից կբարձրանա նվազագույն աշխատավարձը

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ուժով փոփոխություններ են կատարվել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, ըստ որի Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվում է 55 000 դրամ: Նշենք, որ մինչև փոփոխությունների կատարումը՝ նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվում է 50 000 դրամ: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի երիտասարդ […]

Օսիպյանը փող չունի՞.շնորհակալ է ցուցարարներին /վիդեո/

  Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը այսօր կրկին անգամ դիմեց ցուցարարներին կոչ անելով հեռանալ Բաղրամյան պողոտայից, որպիսի վերականգնվի նորմալ երթևեկությունը: Ցուցարարները ընդդիմացան, նշելով, որ չեն ազատի փողոցը: «Եթե հոսանքը թանկացնեն՝ դու մեր հետ պայքարելու ես ձմեռը, այստեղ մեր հետ առաջին գծում պայքարելու ե՞ք»,-բղավում էր ցուցարարներից մեկը:  «Ես հիմա էլ եմ Ձեր կողքին: Դուք ինչ անում եք […]

Աշոտյանը հանդիպել է

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Լաբիբ Խադրային: Ողջունելով Լաբիբ Խադրային` Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ նախարարի այցը նոր շունչ կհաղորդի կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությանը: Նշելով, որ ՀՀ կրթական համակարգը եվրոպական կրթական տարածքի մաս է` Արմեն […]

Պերմյակովի գործը կհանձնեն Հայաստանին

 ՀՀ  և ՌԴ դատախազությունների միջև երկարատև բանակցություններից հետո որոշում է կայացվել հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՌԴ իրավապահների կողմից հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահներին  հանձնելու վերաբերյալ: ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանը բանակցությունների ընթացքում հանդիպում է ունեցել ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկայի, ինչպես նաև ՌԴ ՍԴ նախագահ Վ. Զորկինի հետ:  Հաշվի առնելով ստեղծված […]

Սպանեն էլ չենք հեռանա /վիդեո/

Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ: Չնայած ցուցարարների թիվը անհամեմատ նվազել է, սակայն ներկաները պատրաստակամ են.«Սպանեն էլ չենք հեռանա մինչև մեր պահանջները չկատարվեն»,-մեր հարցին ի պատասխան ասացին նրանք ու սկսեցին բղավել.«Հաղթանակ», «Չեղարկում»: Մանրամասները՝ տեսանյութում:

Գալուստ Սահակյանը բարձր գնահատելով պայքարող երիտասարդներին արձանագրել է

Արդեն շուրջ տասը օր մայրաքաղաքի կենտրոնում հազարավոր երիտասարդ քաղաքացիներ բողոքի գործողություններ են իրականացնում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման դեմ: Բողոքի ակցիաներ տեղի ունեցան նաեւ հանրապետության այլ բնակավայրերում: Ղեկավարման բարդություններով հանդերձ՝ «Ոչ թալանին» նախաձեռնության հավաքներն առայսօր առավելագույնս խաղաղ են եւ օրինապահ: Բարձր գնահատելով «Ազատ, անկախ Հայաստան» կարգախոսով ասպարեզ իջած, մեր երկրի ապագա հզորության երաշխիք այս նոր՝ անկախության […]

Հրազենային վիրավորմամբ նոր ծննդաբերած կնոջ վիրահատությունը բարեհաջող է անցել

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում քիչ առաջ ավարտվեց   Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած կնոջ վիրահատությունը։ Հիշեցնենք, որ հիվանդն «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն էր ընդունվել ծանր վիճակում` հրազենային միջանցիկ սեգմենտալ վնասվածքով։ Երեք ժամ տևած վիրահատության ընթացքում կատարվել է հրազենային գանգուղեղային վնասվածքի առաջնային վիրաբուժական մշակում։ Պարզվել է, որ կնոջ մոտ առկա է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ