18 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Լացելու չափ ծիծաղելի են /վիդեո/

Նոյեմբերի 20-ին Ազատության հրապարակում մեկնարկած  «ՈՉ»-ի հանրահավաքի մեկնարկին ելույթ ունենալով՝ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը հայտարարեց.

«Մեր երկիրը կրկին փորձության առջեւ է, 15 օր հետո մեր ժողովուրդը շատ լուրջ պատմական որոշում պետք է կայացնի: Խնդիրը շատ պարզ է, Սերժ Սարգսյանը հնարք է կիրառել, թե իբր գնում է բարեփոխումների: Լացելու չափ ծիծաղելի են, բռնապետ՝ մարտի մեկն ուսին, արտագաղթի սպառնացող վտանգների մեղքը վզին, եւ բոլոր բոլոր մնացած խնդիրները, որոնք ինձնից շատ լավ գիտեք, հանկարծ որոշել է «բարեփոխվել», ժողովրդի համար «լավ բան անել»:

Սա պարզագույն, հասարակ բլեֆ է, որը ոչ մեկին չի հասել, ոչ մեկը չի ընկալել էդ բլեֆի տակ եղածը որպես ազնիվ քայլ, եւ լուրջ հնարավորություն կա կոնտր հնարք անել, որպեսզի Սերժ Սարգսյանը մնա իր հնարքի տակ:Եւ  մենք դեկտեմբերի 6-ին ձեզ հետ ունենք այդ հնարավորությունը: Սերժ Սարգսյանի բարեփոխում կոչվածը շրջել այնպես, որ դա դառնա իշխանափոխության առաջին քայլը»,-ընդգծեց ընդդիմադիր քաղաքական գործիչը»:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ