23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մարդկանց ճամբարների չբաժանենք

Արդեն մի քանի օր է` մեկնարկել է «Այո կամ Ոչ» ռեալիթի շոուն, որի ընթացքում քաղաքական գործիչները, հասարակական ակտիվիստները, ՀԿ ներկայացուցիչները Հայաստանի տարբեր մարզերում իրապատման եղանակով քարոզարշավ են իրականացնում: Այս առնչությամբ Henaran.am-ը զրուցել է ՀՀԿ-ական, «Այո»-ի ներկայացուցիչ Կարինե Աճեմյանի հետ` պարզելու՝ ինչպիսին է մարդկանց տրամադրվածությունը հեռավոր մարզերում՝ սահամանադրական բարեփոխումների հանրաքվեին ընդառաջ:

«Այս տարածաշրջանում (Սյունքիում էինք, հիմա Վայքի տարածաշրջանում ենք), շատ նորմալ է տրամադրածությունը, տարբեր: Շատ հարցեր ունեն, իրազեկումը քիչ է: Ես կարծում եմ, որ այս նախագիծը շատ կնպաստի, որ իրազեկված լինի ժողովուրդը: Գիտակցաբար ասի իր «Այո»-ն կամ «Ոչ»-ը: Հենց սրան է ուղղված այս նախագիծը, որ երկու կողմն էլ լսեն, հասկանան»,- մեզ հետ զրույցում ասաց տիկին Աեմյանը:

Պատգամավորը նշեց, որ իրենք նաև նյութեր են բաժանում, որտեղ սահամանադրության նախագիծը կա: Եվ նրանք, ովքեր ցանկություն ունեն, կկարդան այն:

Մեր այն հարցադրմանը, թե մարզերի բնակիչները առավել շատ «Այո՞»-ի, թե՞ «Ոչ»-ի կողմնակիցն են, ՀՀԿ-ական պատգամավորն ընդգծեց. «Ես չեմ ուզում խոսել դրա մասին, որովհետև ես ինքս «Այո»-ի կողմնակիցն եմ, ես պատգամավոր եմ: Բայց տեսնում եմ, որ, իհարկե, դրական տրամադրված մարդիկ շատ են: Սահմանամերձ գյուղում, որտեղ իրենք սահման են պահում, որտեղ տղամարդիկ սահմանին են կանգնած, շատ լուսավոր են: Ուզում են պահպանել, պաշտպանել երկիրը: Շատ բարեկիրթ են, լավ տրամադրված և, ասեմ Ձեզ, որ հիմնականում «Այո»-ի կողմնակիցն են»:

Տիկին Աճեմյանը դժվարացավ կոնկրետ մի զվարճալի պատմություն մտաբերել իրենց իրապատում քարոզարշավից, բայց հավելեց, որ նմանատիպ դեպքեր, իհարկե, եղել են. «Ինչ- որ լարված պահեր էլ են եղել «Այո»-ի և «Ոչ»-ի կողմկնակիցների միջև: Ես կարծում եմ, որ պետք է հանդուրժող  լինել: Ինքս կարծում եմ, որ այս պարագայում ամենկարևորը չպառակտելն է, այլ համախմբված լինելը: Դրա համար ենք այստեղ, որ մարդկանց ճամբարների չբաժանենք»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ