07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Մայրաքաղաքում բացվել է Եղիշե Թադևոսյանի կիսանդրին

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածել է հետևյալ հաղորդագրությունը.

«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, հայ գեղանկարիչ Եղիշե Թադևոսյանի կիսանդրու բացման արարողությանը: Կիսանդրու հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանին և կիսանդրու հեղինակ, քանդակագործ Հայկ Թոքմաջյանին: Եղիշե Թադևոսյանի կիսանդրին տեղադրվել է Շենգավիթ վարչական շրջանում գտնվող հայ գեղանկարչի համանուն փողոցում:

Արարողության մասնակիցները նշել են, որ հայ բնանկարչության և դիմանկարչության ճանաչված վարպետ Եղիշե Թադևոսյանի կիսանդրին մայրաքաղաքի բնակիչների համար կլինի նրա անցած ստեղծագործական ուղու յուրօրինակ վերհուշ»:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ