29 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Մանվելը սամասուդ անող չի … /վիդեո/

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» կազմակերպության Ապարանի մասնաճյուղի հրամանատար, ազատամարտիկ Սպիրիդոն Զաքարյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադարձավ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի ծեծի առնչությամբ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի հայտարարությանը: Նշենք, որ Մանվել Եղիազարյանը հայտարարել էր. «Մենք նույն ձևի վրեժխնդիր կլինենք, իր տան դեմը, իր փողոցում, իր կնոջ հետ անցնելիս կփորձենք գտնել ու ոտքի տակ տալ՝ ուրիշ ճանապարհ ես […]

Ահազանգ. օձը մտել է ննջասենյակ

Սեպտեմբերի 23-ին, ժամը 11.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լվովյան փողոցի թիվ 25 շենքի բնակարաններից մեկի ննջասենյակում օձ է նկատվել, որը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպք վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Հրշեջ-փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: […]

Հայաստանն ու Չինաստանը կխորացնեն տնտեսական հարաբերությունները

Սեպտեմբերի 23-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Պեկինում հանդիպել է Չինաստանի Արտահանման-ներկրման բանկի խորհրդի նախագահի տեղակալ Լյու Լյանգի հետ: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: Զրուցակիցները քննարկել են Չինաստանի Արտահանման-ներկրման բանկի մասնակցությամբ Հայաստանում մի շարք ներդրումային ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները, համագործակցության նախատեսվող ուղղությունները: Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է տնտեսության մեջ չինական ընկերությունների ներգրավվածությունը: Նրա […]

Անլուրջ է ԼՂ հակամարտությունը օգտագործել մարդու իրավունքների ոտնահարումները թաքցնելու համար. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան

ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Դանիել Բեյերը Թվիթերի իր էջում գրառում է արել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ: Նա մասնավորապես գրել է, որ Ադրբեջանի հասարակության մեջ լուրջ անկում կա, ինչի պատճառը ադրբեջանական կառավարության և միջազգային հանրության միջև վստահության բբացակայությունն է: «Անլուրջ եւ ոչ օգտակար է Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտությունն օգտագործելը Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումները թաքցնելու համար»,- […]

Մթերվել է շուրջ 75 000 տոննա խաղող. գյուղնախարար

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն  այսօր այցելել է  Արագածոտնի  մարզի «Արմենիա Վայն» ընկերություն, որտեղ ծանոթացել է խաղողի մթերման աշխատանքներին։ Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի բաժինը: «Ներկայումս խաղողի մթերումների եռուն շրջանն է, և ընկերությունների մեծ մասն արդեն սկսել են մթերումներ իրականացնել: Առաջիկա 2-3 օրերի ընթացքում հանրապետության բոլոր մթերողները, բացի Վայոց […]

Կկանգնեն Զարուհու թիկունքին

Հիմնադիր խորհրդարանը նախաձեռնել է ստորագրահավաք, որի մասնակիցը հաստատում է, որ ամբողջությամբ համակարծիք է Զարուհի Փոստանջյանի՝ 2015թ.սեպտեմբերի 18-ին Ազգային ժողովում հրապարակած ելույթում նշված բոլոր մտքերին և միանում է այդ ելույթում հնչած նրա բոլոր կոչերին: «Չգիտենք՝ որքան կարող է տեւել ստորագրահավաքը, այն ուղղված է ողջ հայությանը, վերջում արդյունքները կհրապարակենք»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը: […]

Կամո Հովհաննիսյանը պարգևատրվել է ԱԺ նախագահի հուշամեդալով

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 23-ին ծննդյան 70-ամյակի առթիվ մշակույթի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կամո Հովհաննիսյանին պարգեւատրել է Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը: Շնորհավորելով նրան՝ Ազգային ժողովի նախագահը նշել է. «Կամո Հովհաննիսյանը, տարիներ շարունակ ղեկավարելով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական […]

Ռուսաստանի եւ Թուրքիայի երկկողմ հարաբերությունները հասել են շատ լավ մակարդակի. Էրդողան

Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպումը: Վերջինը հանդիպմանը նշել է, որ մինչեւ 2023թ. Ռուսաստանն ու Թուրքիան կարող են իրենց ապրանքաշրջանառությունը հասցնել մինչեւ 100 մլրդ դոլարի, գրում է РИА Новости-ն։ «Վերջին 10 տարիների ընթացքում Ռուսաստանի եւ Թուրքիայի երկկողմ հարաբերությունները հասել են շատ լավ մակարդակի։ Չնայած այն […]

Մորը սպանած աշակերտուհու բարեկամները շոկային մանրամասներ են ներկայացրել նրա կյանքից /վիդեո/

Դանիացի 14-ամյա Լիզայի պատմությունը ցնցեց ողջ աշխարհը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, աղջիկն իր տարիքով մեծ ընկերոջ հետ, ով Իրաքից է, անընդհատ իսլամիստների մահապատիժների տեսանյութերն էր դիտել: Իմանալով այս մասին` մայրը բարկացել էր նրա վրա, ինչից հետո աշակերտուհին դանակով սպանել էր մորը, գրում է ntv.ru-ն: Լիզայի քույրը` Լինան, լրագրողներին պատմել է, որ եղել է բանտում, տեսակցել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ