Իջնելն ավելի հեշտ է, քան բարձրանալը
Մի փիլիսոփա, իր աշակերտներով շրջապատված, քայլում է Ալեքսանդրիայի փողոցներով՝ նրանց պատմելով կյանքի գաղտնիքների, նրա հոգևոր հիմունքների մասին: Ճանապարհին նրանց մի անառակ կին է հանդիպում: Մոտենալով փիլիսոփային՝ նա վստահ ասում է. «Ուսուցիչ, դու ամբողջ կյանքում քո աշակերտներին ամենայն իմաստություն և ճշմարտություն ես ուսուցանում, հոգում ես, որ նրանք կատարյալ և մաքուր լինեն, և նրանք հետևում են քեզ: Սակայն հենց որ ես մատով մոտ կանչեմ, նրանք քեզ տեղն ու տեղը մենակ կթողնեն և կվազեն իմ հետևից»: Փիլիսոփան անմիջապես համաձայնվում է այդ խոսքերի հետ, սակայն նկատում է. «Դու ճիշտ ես ասում, սակայն քո ճշմարտության հիմքում մի հանգամանք է ընկած: Ես իմ աշակերտներին մղում եմ ավելի ու ավելի վեր բարձրանալ, իսկ դու նրանց կարող ես միայն առաջարկել ներքև գլորվել: Բայց իջնելը ավելի հեշտ է, քան բարձրանալը»:
«Զգո՛ւյշ եղեք սուտ մարգարեներից, որոնք մոտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց ներսից հափշտակող գայլեր են» «Մատթ. 7:15»: