14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Արտուշը Շշի Մելոյին պատին է սեղմել. Ժողովուրդ

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանի գործերը լավ չեն: Երևանի բնակիչ Արտուշ Մարտիրոսյանը դատական կարգով պատգամավորից պահանջում է 100 հազար դոլար և 94 միլիոն 523 հազար դրամ: Ավելին՝ այս դատական վեճի շրջանակներում Մելիք Մանուկյանի գույքի վրա արդեն իսկ արգելանք է դրվել: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մանուկյանի շահերը ներկայացնող Հրանտ Գևորգյանի խոսքերով՝ հայցապահանջը անհիմն է, և իրենք դատարանում այդ հանգամանքն ապացուցել են:

«Պարզապես շանտաժ է: Արդեն դատարանում ապացուցվել է, որ դրանք կեղծիք են տարածել Մելիք Մանուկյանի մասին: Ես առաջիկա նիստում հակընդդեմ հայց եմ ներկայացնելու և երևի դիմեմ ՀՀ գլխավոր դատախազություն այդ քաղաքացուն պատասխանատվության ենթարկելու համար»,- ասաց Գևորգյանը:

Սակայն հայցվորը պնդում է, որ իրեն գումար է պարտք Շշի Մելո անունով հայտնի գործարարը և պարտավոր է վճարել: Ինչպես երևում է՝ գործ ունենք պայմանավորվածությունը խախտելու ավանդական երևույթի հետ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ