23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Ինչ խնդրել Աստծուց և ինչպես, որպեսզի ստանանք

Եղբայրնե՛ր, ամենայն ուրախության արժանի՛ համարեցեք, երբ տեսակ-տեսակ փորձությունների մեջ ընկնեք. իմացեք, որ ձեր հավատի փորձը համբերություն է առաջ բերում, իսկ համբերությունը թող դրսեւորվի լիությամբ, որպեսզի անթերի եւ կատարյալ լինեք, ոչ մի բանով պակաս չլինեք։

Իսկ եթե ձեզնից մեկը իմաստությամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին այն տալիս է առատապես եւ չի հանդիմանում, եւ նրան կտրվի։ Միայն թե նա հավատով թող խնդրի եւ թող չերկմտի, որովհետեւ, ով երկմիտ է, նման է ծովի հողմակոծ եւ տարուբերվող ալիքներին։ Այդպիսի մարդը թող չակնկալի Աստծուց որեւէ բան ստանալ, քանի որ երկմիտ մարդը իր արած բոլոր քայլերում անհաստատ է։

Աղքատ եղբայրը թող պարծենա, երբ Աստված բարձրացնում է իրեն, իսկ հարուստը թող պարծենա, երբ Աստված խոնարհեցնում է իրեն, քանի որ հարստությունը պիտի անցնի ինչպես խոտածաղիկը. որովհետեւ արեւը ծագեց՝ խորշակով հանդերձ եւ չորացրեց խոտը, նրա ծաղիկն ընկավ, ու նրա վայելուչ տեսքը կորավ. նույնպես եւ հարուստը պիտի թառամի՝ իր շահերով հանդերձ։ Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձության. որովհետև, եթե փորձության մեջ հաստատ լինի, կստանա կյանքի պսակը, որը Տերը խոստացավ իրեն սիրողներին։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ