20 Հունիսի, Saturday, 2026
KFC

Հանրաքվեի խնջույքի մասնակիցները ծեծել են իրար. Հայկական ժամանակ

Նախօրեին երեկոյան Արաբկիր վարչական շրջանում դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի արձանագրած ընդհանուր արդյունքները տոնելու համար խնջույք է կազմակերպվել, որի ավարտին մասնակիցները ծեծել են իրար: Ըստ թերթի ստացած տեղեկությունների, ծեծվածների մեջ է եղել նաև ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով նախկին տեղակալ Արթուր Մեհրաբյանի որդին՝ Վահե Մեհրաբյանը:

Խնջույքին մասնակցել և միջադեպին ականատես է եղել նաև Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը: Վերջերս երեկ անպատասխան էր թողնում իր բջջայինի հեռախոսազանգերը, իսկ նրա ընդունարանից տարբեր ժամերի փոխանցեցին, թե Անտոնյանը տեղում չէ: Վահե Մեհրաբյանի բջջայինն էլ անջատված էր:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ