Եթե չխոստովանես
Միշտ պետք է խոստովանվեք և ազատվեք մեղքերից, և Աստծո օգնությունը խնդրեք, որպեսզի զորացնի ձեր հավատքը դրանք այլևս չկրկնելու համար, գրում է surbzoravor.am-ը:
Պաիսոս Աթոսացին պատմում էր, որ մի անգամ, երբ իր բանջարանոցն էր փորում, որպեսզի լոլիկի մի քանի թուփ տնկի, ապա նրա մոտ եկած այցելուներից մեկը հարցրեց.
– Ի՞նչ ես անում:
– Խոստովանեցնում եմ բանջարանոցս:
– Ինչպե՞ս թե,- ապշեց այցելուն,- մի՞թե բանջարանոցն էլ է խոստովանության կարիք զգում:
– Իհա՛րկե զգում է: Ես համոզվել եմ, որ երբ հողը մաքրում եմ քարերից, մոլախոտերից, փշերից և այլն, ապա այն բանջարեղենը, որ հողը ծնում է, կարծես հատուկ ընտրված լինի՝ առողջ ու ամուր: Իսկ եթե բանջարանոցն առանց խոստովանության թողնես, ապա լոլիկներն ինչ-որ անհաս, դեղնած ու սմքած են լինում:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի