29 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Վերջնականապես խափանվեց. Իրավունք

Դատելով տեղեկատվական դաշտի վարքագծի որոշ նրբերանգներից, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի ճամբարից որոշ արտահոսքերից, ՀՀ երկրորդ նախագահին անհանգստացրել են որոշ իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել վերջերս: Դրանք երեքն են՝ ԱԱԾ նոր պետի նշանակման ժամանակ Սերժ Սարգսյանի հնչեցրած հակակոռուպցիոն շեշտադրումները, Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի հիմնարար ելույթում պետական չինովնիկներին առաջադրված չափանիշները, ինչպես նաեւ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ստեղծումը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ռոբերտ Սեդրակիչը մտավախություն ունի, […]

Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ-ում

Արժութային շուկայում այսօր դոլարն արժեւորվել է 0.50 դրամով` դառնալով 496.11 դրամ, եվրոն արժեզրկվել է 0,98 դրամով` դառնալով 554.40 դրամ: Սակայն ռուսական ոռւբլին արժեւորվել է 0.05 դրամով եւ դարձել՝  6.42 դրամ: ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն` արտարժույթների փոխարժեքները այսօր կազմել է` Փոխարժեք ՀՀ Դրամ  ԱՄՆ Դոլար 496.11  Եվրո 554.40  ՌԴ Ռուբլի 6,42    

Աշոտյանը պայմանավորվել է` ձեւով դաշնակցական, բովանդակությամբ հանրապետական . Հրապարակ

Երկու օր առաջ երեւանյան սրճարաններից մեկում հանդիպում է տեղի ունեցել ԿԳ « նախարարների»` Արմեն Աշոտյանի եւ Լեւոն Մկրտչյանի միջեւ, ինչի մասին հրաժեշտի «դիսպետչերականի» ժամանակ Աշոտյանը տեղյակ է պահել ԿԳ աշխատողներին։ Ինչ է քննարկվել հանդիպման ժամանակ՝ ԿԳ աշխատակիցները տեղյակ չէին, միայն գիտեին, որ Մկրտչյանն ու Աշոտյանը քննարկել են կադրային «կոմպոնենտը». Մկրտչյանը խոստացել է կադրային «չիստկա» չանել։ […]

Երեխան ընկել է եռացող խաշի կաթսայի մեջ. Հրապարակ

Փետրվարի 6-ին այրվածքաբանական կենտրոն է տեղափոխվել 2.5 տարեկան երեխա՝ 11-12 տոկոս այրվածքներով, հիմնականում` ազդրերի հատվածում։ Այդ օրը տանը խաշ են պատրաստել, կաթսան դրել են հատակին, երեխան ընկել Է եռացող կաթսայի մեջ։ Բժիշկները երեխայի վիճակը գնահատում են միջին ծանրության:

Մահացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարը

94 տարեկանում կյանքից հեռացել է ՄԱԿ նախկին գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալին։ Վերջինը ծնվել է 1922թ. Եգիպտոսում: Նա 1992-1996թթ զբաղեցրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը: ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ նախկին գլխավոր քարտուղարի հիշատակը հարգել են մեկ րոպե լռությամբ:

Կօրինաչափեն ՀԿ-ներին

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 17-ին լսումներ է կազմակերպելու` քննարկելու կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը: Հիշեցնենք, ՀԿ-ների գործնեության օրենսդրական կարգավորումների շուրջ տեւական ժամանակ է անհամաձայնություն կա գործադիրի եւ հանրային սեկտորի միջեւ:

Արտաքսման կիրակի

Մեծ պահքի երկրորդ կիրակին՝ արտաքսման կիրակին, խորհրդանշում է Ադամի և Եվայի դրախտից արտաքսվելը: Արտաքսման կիրակիի ընթերցվածքները աղերսական են: Այս կիրակին աղերսում է. «Տե՛ր, ողորմիր մեզ, քանզի մենք մեր հույսը դրել ենք Քեզ վրա» (Եսայի 33:2): Երբ Աստված երկրի ստեղծագործության վերջում ստեղծեց մարդուն, բացի դրախտային սքանչելիքներից, նրան պարգևեց ազատ կամք՝ կա՛մ աստվածահաճո ճանապարհով ընթանալ, կա՛մ շեղվել: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ