25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինչու Հայաստանում չի ապահովագրվում քաղաքացու առողջությունը. Ժողովուրդ

Հայտնի ճշմարտություն է, որ առողջությունն ամենաթանկ հարստությունն է: Այս պատճառով աշխարհի զարգացած երկրներում մարդիկ նախապես իրենց հնարավոր հիվանդություններից եւ դժբախտ պատահարներից ապահովագրում են: Մինչդեռ Հայաստանում գործող բազմաթիվ ապահովագրական ընկերություններից եւ ոչ մեկը քաղաքացու առողջության անհատական ապահովագրություն չի իրականացնում:

Հարցին` ինչու են ապահովագրական ընկերությունները հրաժարվում ֆիզիզկական անձի առողջությունը ապահովագրել, Ռոսգոսստարխ-ի հեռախոսային օպերատորը պատասխանեց. Բժշկական ապահովագրությունը կատարվում է կորպորատիվ ձեւով, այսինքն` մեկ ընկերությունում աշխատող 7-10 հոգու դեպքում: Մոտեցումն այնպիսին է, որ առանձին ֆիզիկական անձը բժշկական ապահովագրություն ինքն իրեն չի կարող անել: Ոչ մի ապահովագրական ընկերություն առանձին ֆիզիկական մեկ անձով չի անում դա:

Արդյունքում քաղաքացին անհետաձգելի վիրահատության կամ շտապ բուժում ստանալու դեպքում հենց հիվանդանոցում կանգնում է փաստի առաջ: Իսկ երբեմն էլ մարդը կենաց մահու պայքար է տալիս, բայց բժիշկը ոչինչ չի ձեռնակրում` նրա կյանքը փրկելու համար, որովհետեւ անհրաժեշտ վճարումները կատարված չեն:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ