28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հղի կինն ու երեխան փակեցին Բաղրամյան փողոցը.նախագահից պահանջում են/վիդեո/

««Գազպրոմ Արմենիա»-ի վատ աշխատանքի պատճառով մեր տունը պայթեց: Երեք տարի է այս հարցը լուծում չի ստանում: Մեկ տարի քննչական աշխատանքներ էին ընթանում և արդեն երկու տարի է դատական պրոցեսներ են»,- Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց գազի պայթյունի արդյունքում երկրորդ կարգի հաշմանդամ դարձած Արտակ Պետրոսյանը:

Պետրոսյանների 8 անձից բաղկացած ընտանիքը ակնթարթների ընթացքում հայտնվել է փողոցում: Գազի արտահոսքից առաջացած պայթյունը ոչ միայն ֆիզիկական, նաև հոգեբանական լուրջ վնասներ է հասցրել այս ընտանիքին: Պայթյունի ժամանակ վնասվել է նաև ընտանիքի հղի հարսը` պատը փլվել է նրա վրա: Դեպքից հետո ծնված փոքրիկը 2 ու կես տարեկան է: Նա ևս պայքարում է տուն ունենալու իր իրավունքի համար:

Ընտանիքում նորից համալրում է սպասվում` մինչ տուն ունենալու հույսերը գնալով մարում են: Պետրոսյանների ընտանիքը հղի հարսի ու փոքրիկի հետ մի քանի րոպեով փակեցին Բաղրամյան փողոցը: «Նախագահը երևի չգիտի մեր մասին: Միայն նա կկարողանա արդարությունը վերականգնել … »:

Մանրամասները` տեսանյութում:

Snapshot - 39

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ