Մահացած ծննդկանի գործով քննությունը շարունակվում է
Վերաքննիչ քրեական դատարանն երեկ՝ փետրվարի 15-ին, մերժել է Երեւան քաղաքի դատախազության վերաքննիչ բողոքը՝ Շուշանիկ Բախշյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու որոշման դեմ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է բժշկուհու պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը՝ հավելելով, որ դատարանն օրինական ուժի մեջ է թողել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թվականի հունվարի 23-ի որոշումը: […]





































