05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Նախատեսված է 20 հազար ծառ տնկել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ շնորհակալություն է հայտնել աշխատակազմի բոլոր ստորաբաժանումներին, ինչպես նաև համապատասխան պետական ու մասնավոր կառույցներին, հասարակական կազմակերպություններին և բոլոր համաքաղաքացիներին՝ նոյեմբերի 14-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակը հավուր պատշաճի կազմակերպելու և ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Համաքաղաքային ծառատունկի շրջանակում վարչական բոլոր շրջաններում տնկվել է […]

Մեկ ժամից ավելի ես պառկել էի արյան լճում ու մեռած ձեւացել․ «Բատալկանում» ահաբեկիչների գերիներից մեկի հուզիչ պատմությունը /ֆոտո/

22-ամյա բրիտանուհին «Բատալկան» համերգասրահում էր, երբ ահաբեկիչները ներխուժեցին ու պատանդ վերցրին ներկաներին։ Իզոբել Բոուդերին պատմել է այն ապրումների մասին, որոնք ունեցել է ահաբեկչության ընթացքում: Աղջիկը Facebook-ի իր էջում հրապարակել է իր արյունոտ շապիկի լուսանկարը, որը կրել էր նոյեմբերի 13-ին՝ ահաբեկչության օրը, և պատմել, թե ինչպես է մահացած ձևացել՝ կարողանալով փրկվել ահաբեկիչների կրակոցներից: Ներկայացնում է Komsomolskaya […]

Կարմիր քարտեր նախագահականի վրա. բերման ենթարկեցին /վիդեո/

Նախագահի նստավայրի մոտ այս պահին բողոքի ակցիա են անցկացնում «Չենք հնազանդվելու» նախաձեռնության անդամները: Henaran.am-ի լրագրողը տեղեկացնում է, որ նախաձեռնությունը դժգոհում է թանկացումների դեմ: Ակցիայի մասնակիցները մասնավորապես ընդգծեցին` ինչու՞ է շաքարվազը, բրինձը, այլուրը թանկ մեր երկրում` ի տարբերություն հարևան պետությունների: Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը մոտեցավ նախագահականի դարպասներին և կարմիր քարտեր շպրտեց` ի նշան բողոքի, ինչից հետո նրան բերման ենթարկեցին:

Ֆրանսիայի անվտանգության համակարգը լուրջ խնդիրներ ունի. Ստյոպա Սաֆարյան

«Ֆրանսիայի անվտանգության համակարգը լուրջ խնդիրներ ունի»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Սաֆարյանի խոսքով՝  այս  ԻՊ ահաբեկչությունը ոչ միայն Ֆրանսիայի դեմ էր, այլ ամբողջ քրիստոնեական աշխարհի. «Ֆրանսիան ահաբեկիչների սիմվոլիկ թիրախն էր քրիստոնեական աշխարհին, այն հատվածին, որը պատերազմ է հայտարարել ԻՊ-ին, սա միայն Ֆրանսիային նետած […]

Վարչապետն աննկատ հեռացավ

Ազգային ժողովում քննարկվում է 2016 թվականի տերեկան բյուջեի նախագիծը: Ընթացակարգի համաձայն՝ նախագիծը պետք է ներկայացներ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, սակայն նրա փոխարեն ելույթ ունեցավ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Ենթադրվում էր, որ ընդմիջման ժամանակ Հովիկ Աբրահամյանը դուրս կգա և կխոսի լրագրողների հետ, սակայն վերջինս ընդմիջումից առաջ աննկատ հեռացավ: Նրա խոսնակ Գոհար Պողոսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ վարչապետը գնացել […]

Գալուստ Սահակյանը խոստովանեց` ինքը դեմ էր ռուսական բազայի տեղակայմանը

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կարծում է, որ դեռևս վաղ է խոսել ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինի կողմից ստարգրված Հայաստանի հետ հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու փաստաթղթի մասին: Լրագրողների հետ զրույցում պատասխանելով Henaran.am-ի հարցին, որ շատերը պդնում են, որ այս փաստաթղթով, ըստ էության, ՌԴ-ն օգտագործելու է Հայաստանի օդային տարածքը որպես թռիչքուղի՝ Սահակյանն արձագանքեց, որ դեռևս այդ փաստաթուղթը […]

Առավել կխստացվի

Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 59  վարչական արձանագրություն է կազմվել: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Հանձնարարվել է խստացնել վերահսկողությունն արգելված վայրերում ինչպես  կենցաղային, այնպես էլ […]

Բակո Սահակյանին սխա՞լ են մեկնաբանել

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, խոսելով աղմուկ հանած ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոսկովյան ասուլիսից, տեսակետ հայտնեց, թե սկսել են մարդկանց խոսքերը չարչրկել, բաներ որոնել: ԱԺ նախագահը պնդեց` լրագրողները սխալ են մեկնաբանել Բակո Սահակյանի այն խոսքերը, թե արցախյան կողմը պատրաստ է Ստեփանակերտի օդանավակայանը տրամադրել ՌԴ-ին ռազմական գործողություններ իրականացնելու համար. «Նախ` նման օդանավակայանում ռազմական օդանավերի հարմարություններ չկան: Պարզապաես ռուսական […]

Կատուները «գրավել են» G20-ի գագաթնաժողովը /վիդեո/

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթանում է G20-ի գագաթնաժողովը, որի ընթացքում հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել։ Միջոցառումների ընդմիջմանը բեմ են սողոսկել երեք կատուներ, որոնք, ինչպես կատակում է The Independent-ը, «հետին պլան է մղել «Մեծ քսանյակի» երկու ամենահզոր երկրների նախագահներին՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին եւ Սպիտակ տան ղեկավար Բարաք Օբամային: Կատուները կանգնել են բեմի վրա, ծաղիկներից հոտ քաշել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ