25 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Աղքատություն և էյնշտեյնիզմ

Ազգային ժողովի արտահերթ նիստին ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը իր վրդովմունքը հայտեց ԱՎԾ նախագահ Ստեփան Մնացականյանի կողմից ներկայացված 2016-18 թվականների ազգային վիճակագրական ծառայության եռամյա ծրագրում տեղ գտած ցուցանիշների վերաբերյալ: Հիշեցնենք, որ ԱՎԾ-ի կողմից հրապարակված «Սոցիալական պատկերը և աղքատությունը 2014-ի տնային տնտեսությունների կենսապայմանների հետազոտության հիման վրա» զեկույցի համաձայն՝ աղքատության տոկոսը 2014 թվականի համար կազմել է 30%` 2013-ի […]

Պաշտպանության նախարարը Բեռլինում երկկողմ հանդիպումներ է ունեցել

Նոյեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում: Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը: Այցի հիմնական նպատակն էր մասնակցությունը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող «Վճռական աջակցություն» առաքելության Հյոսիսային հրամանատարության կազմում ներգրավված երկրների պաշտպանության նախարարների նիստին: Նիստի ընթացքում կարծիքներ են փոխանակվել Գերմանիայի կողմից ղեկավարվող Հյուսիսային […]

«Պոլիտիկա նիխտ»

«Գյուղամիջում հավաքվում են մի քանի հոգով, իրանց համար քննարկում են: Բայց գյուղում այդքան էլ հետաքրքրված չեն՝ ո՛չ հանրաքվեով, ո՛չ էլ ընդհանրապես քաղաքականությամբ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուրի գյուղապետ ղեկավար Յուրիկ Բաղդասարյանը: Գյուղապետը շեշտեց, որ քարոզարշավի շրջանակներում ոչ մի քաղաքական ուժ գյուղում չի եղել. «Ավելի լավ, ամեն մարդ թող ինքը իր համար մտածի ու քվեարկի: Ես կասեմ՝«այո»: Դա […]

Էյֆելյան աշտարակի տապալումը․ ԻՊ-ը սպառնում է /վիդեո/

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նոր, հերթական սպառնալիքներով լի  տեսանյութն է հրապարակել, որում ցուցադրվում է, թե ինչպես է տապալվում Էյֆելյան աշտարակը։ Ինչպես գրում է Daily Mail-ը, Էյֆելյան աշտարակի տապալման տեսարանը վերցված է  2009 թվականին նկարահանված  «GI Joe. հայտնվում է Կոբրան» ֆիլմից: Այստեղ աշտարակը տապալվում է հրթիռի հարվածից: Իսլամիստները տեսանյութում սպառնացել են նոր հարձակումներով։

Գյուղմթերքի վաճառքը` նաև վիրտուալ տիրույթում

Տեղեկատվական տեխնոլոգիաները ներմուծվում են նաև գյուղատնտեսական ապրանքների սպառման ոլորտ։ Օրերս գործարկված armagro.am կայքն այսուհետև կօգնի Շիրակի մարզի գյուղացիներին իրացնել իրենց գյուղատնտեսական արտադրանքը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը: Նախաձեռնության հեղինակը «Կոմպասս» հասարակական կազմակերպությունն է։ «Գյուղից դեպի գլոբալ շուկա» խորագրով ծրագրի նպատակն է խթանել Շիրակի մարզի գյուղերում զբաղվածությանը և գյուղատնտեսական գործունեության քանակական և […]

Հանրաքվեից հետո պաշտոնանկ կանի. Իրատես de facto

«Մեր տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է հանրաքվեից հետո թարմացնելու հայոց բազմաչարչար կառավարությունը՝ նոր դեմքերով: Ընդ որում, կարծես պայմանավորված էր, որ գործադիրում ներկայացված կլինի նաեւ ՀՅԴ-ն: Սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ, եւ ՀՅԴ-ն հայտարարեց, որ կողմ չի քվեարկելու բյուջեին, ինչն էլ նշանակում է՝ ՀՅԴ-ն առաջին հերթին դեմ է Հովիկ Աբրահամյանին: Ի դեպ, ոմանք համոզված են, որ […]

АН-124 -ի կարևոր բեռը. Ժամանակ

«Նոյեմբերի 15-ին տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը մերժել Է օդային միջանցք տրամադրել Գյումրիի օդանավակայանից օդ բարձրացած ռուսական АН-124 բեռնատար օդանավին։ «Ժամանակի» աղբյուրի փոխանցմամբ՝ այն ՀՀ Է բերել կարևոր բեռներ, այդ թվում՝ վերջերս ստորագրված և վավերացրած պայմանագրով նախատեսված ժամանակակից սպառազինություն։ Մեր տեղեկություններով՝ սա եղել Է ռուսական օդանավի առաջին, բայց ոչ վերջին այցը Հայաստան»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Աթենքի կենտրոնում ռումբ է պայթել

Աթենքի կենտրոնում գտնվող բիզնես-կենտրոնի շենքի մոտ ռումբ է պայթել։ Նախնական տեղեկություններով՝ անհայտ անձը ինքնաշեն ռումբը պայուսակի մեջ թողել է շենքի կողքին ու հեռացել, իսկ քիչ անց այն պայթել է, հայտնում է ntv.ru-ն։ Շենքի ապակիներն ամբողջովին կոտրվել են, զոհերի եւ վիրավորների մասին առայժմ չի հաղորդվում։

Կոկաինը հետանցքում՝ Ռուսաստանից Հայաստան. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Էդգար Բ.-ի և Էդիկ Մ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ: Ըստ դատական ակտի՝ «Սպո» մականունով Մխիթար Ս.-ն իրացնելու նպատակով թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, Ռուսաստանից Հայաստան մաքսանենգությամբ թմրամիջոցներ տեղափոխելու համար 2013 թվականի հուլիսին կազմավորել է խումբ, դրանում ընդգրկել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ