Իրականացվել են քարաթափման աշխատանքներ
Փետրվարի 25-ին Երևանի Արմենակյան փողոցի սկզբնամասում իրականացվում են քարաթափման աշխատանքներ: Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ԱԻԱԽ-ն և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Ժամը 13.55-ի դրությամբ ճանապարհը երկկողմանի փակ է: Արդեն ժամը 14.15-ի Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են , որ ճանապարհը բացվել է:





































