Կրիմինալը սերտաճել է իշխանությանը. ազատամարտիկը զայրացած է
«Իմ ընկերները, որոնք ազնվագույն մարդիկ են ու այս երկիրը պահելու համար արյուն են թափել, այսօր փակի տակ են: Ապարի նման մաքուր ու բարի մարդուն էլ բռնեցին, Վովան, Զիմը…»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբավորմանը աջակցելու մեղադրանքով կալանավորված ազատամարտիկներին ասաց ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը:
Ազատամարտիկը համոզված է, որ հիվանդ ազատամարտիկներին կարող էին թողնել ազատության մեջ և էլի կանչեին հարցաքննության:
Խաչիկ Խաչատրյանը անդրադարձավ նաև հունվարի 1-ին կալանավորված Գևորգ Սաֆարյանին, ով մեղադրվում է իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնություն իրականացնելու մեջ.
«Իշխանությունը միաշերտ չի ու այն չի` ինչը մեզ ներկայացվում է: Իշխանությունը անպայման կրիմինալի հետ է գործում: Սա կրիմինալ և քրեաօլիգարխիկ իշխանություն է, որի մի մասը օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությանը զուգահեռ սերտաճած կրիմինալն է: Հիմա փորձում են խեղճացնել ու կոտրել Գևորգին: Բայց Գևորգը կոտրվող չէ»,-նկատեց ազատամարտիկը հավելելով, որ Գևորգի նմաններն են եղել, որ իրենց անկողինը վաճառել ու զենք վերցրած Ղարաբաղ են գնացել:
«Վաղը, եթե պատերազմ լինի մեր հույսը էլի Գևորգի նման մարդիկ են»,-եզրափակեց Խաչատուր Խաչատրյանը:
Լուսանկարում Խաչատուր Խաչատրյանն է: