06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Ոնց որ լավ չեք հասկանում, հա՞… Հովիկ Աբրահամյանի պոռթկումը

Այսօր կառավարության հերթական  նիստի օրակարգին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիմեց նախարարներին: Վարչապետը իր խոսքը սկսեց հորդորներով, որ այսուհետ նրանք ոչ թե կառավարության ետնամուտքով հեռանան ու խուսափեն լրագրողների հարցերից, այլ իջնեն կենտրոնական մուտքի մոտ ու պատասխանեն լրագրողների հարցերին. «Մենք պետք է ազնվորեն և պարբերաբար հանրության ներկայացուցիչներին ու լրատվամիջոցներին ներկայացնենք մեր աշխատանքը: Մեր կառավարությունը որդեգրել […]

Սերժ Թանկյանը` Սերժ Սարգսյանի դեմ

System Of A Down ռոք խմբի հանրահայտ երաժիշտ Սերժ Թանկյանը Facebook-ի էջում անդրադարձել է Հայաստանում սահմանադրական փոփոխություններին։ Երաժիշտը գրել է․ «Սովորաբար մաքուր խորհրդարանական համակարգը ավելի նախընտրել է ժողովրդավար երկրներում։ Բայց այլ դեպքերում դրանք կարող են բերել իշխող ուժերի ավելի մեծ համախմբման, որն արդեն զգալի մեծամասնություն է խորհրդարանում, եւ դա կարող է ծառայել որպես լծակ՝ միակուսակցական […]

Ահաբեկչության լուրջ սպառնալիք Նյու-Յորքին /վիդեո/

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տեսանյութ է հրապարակել, որում սպառնում է Նյու-Յորքին ահաբեկչություններով։ Տեսանյութում տղամարդը ռումբ է հավաքում, թաքցնում հագուստի մեջ ու դուրս գալիս քաղաք, որը, պարզվում է, Նյու Յորքն է։ Ամերիկյան NYPost. հանդեսը նշում է, որ սա ահաբեկչության լուրջ սպառնալիք է։

Խնդրում է իրեն «կրակը չգցել»

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, պատասխանելով «Այո և ոչ» ռեալիթի շոուին մասնակցության մասին հարցին, խնդրեց իրեն «կրակը չգցել»: Henaran.am-ի հետ զրույցում, սակայն, հավելեց` թիմի անդամ է և բնականաբար «այո»-ի կողմնակից է: Վարդապետյանը նշեց, որ ռեալիթի շոուին մասնակցելու հրավեր չի ստացել, սակայն, լինելով հայրենակցական միության ղեկավար, պատրաստվում է միջոցառում անցկացնել քարոզարշավի շրջանակներում. ««Այո»-ի կողմնակից լինելը չեմ […]

2016-ի բյուջեն հնարավորությունների բյուջե է

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, խոսելով 2016թ-ի բյուջեի մասին, ասաց, որ ծախսերի կեսը բաժին է ընկնում սոցիալական ոլորտին, ինչը հուշում է, որ այս ոլորտի հիմնախնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում են և անում է հնարավորը լուծելու այդ խնդիրները: «Իհարկե ձեռնարկվող քայլերը բավարար չեն, բայց երկարատև գործընթաց է, և առաջին հերթին պայմանավորված է երկրի ֆինանսական հնարավորություններով: 2016-ի բյուջեն հնարավորությունների […]

Երկու շաբաթում պարտքն ավելացել է 581 միլիոնով. Արամ Մանուկյան

Ազգային Ժողովում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի ելույթ նվիրված էր ՀՀ արտաքին պարտքին: Ըստ պատգամավորի՝ երկրի արտաքին պարտքն արտացոլում է տվյալ պետության ղեկավարության ստեղծագործ կամ մսխող լինելը, իսկ մեր պետության պարտքի ցուցանիշները խոսում են այն մասին, որ մեր երկիրը ոչ թե ստեղծագործ է, այլ` գումարներ մսխող: «2008 թվականին Սերժ Սարգսյանի իշխանության սկզբում արտաքին պարտքը կազմում […]

Վարչապետը մկնանման կրծողների դեմ խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 18-ին խորհրդակցություն է հրավիրել՝ գյուղատնտեսությունում մկնանման կրծողների դեմ պայքարին վերաբերող հարցեր քննարկելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է Արցախի կառավարության լրատվական ծառայությունը: Գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը և շրջվարչակազմերի ղեկավարները ներկայացրել են ընթացիկ իրավիճակը՝ այն համարելով մտահոգիչ: Նրանց խոսքով՝ բարենպաստ պայմանների պատճառով մկնանման կրծողները լայն տարածում են գտել հատկապես հացահատիկային դաշտերում, […]

ԱՄՆ դեսպանն ասաց` ինչն է Հայաստանում իրենց հետաքրքրում

Երեքշաբթի տեղի է ունեցել առևտրի և ներդրումների հարցերով հայ-ամերիկյան կողմերի խորհրդի նիստը, իսկ, ահա, Հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը դրա տրամաբանական շարունակությունն է: Այդ մասին միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Դեսպան Ռիչարդ Մ. Միլս Կրտսերը: «Խորհրդի նիստի ժամանակ քննության առնվեցին կոնկրետ տեխնիկական հարցեր, որոնք կարող են […]

ԱՄՆ Պետդեպը 5 մլն դոլար կվճարի ԻՊ -ի պարագլխի մասին տեղեկատվության համար

Պետական դեպարտամենտը պատրաստ է 5 միլիոն դոլար վճարել՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկի՝ Աբու Մուհամեդ ալ Շիմալիի մասին տեղեկատվության համար: Այդ մասին տեղեկատվություն կա գերատեսչության կայքում: Պետդեպի տվյալներով՝ ալ Շիմալին խմբավորման ներգաղթի պատասխանատուներից է, ինչպես նաեւ պատասխանատու Է Թուրքիայի Գազիանթեփ քաղաքից Սիրայի Ջերաբլուս օտարերկրացի զինյալների ուղեւորությունների համար:

Բացվել  է Հրաչյա Աճառյանի կիսանդրին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել  ականավոր հայ լեզվաբան և բառարանագիր,  ՀԽՍՀ ԳԱ  ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի կիսանդրու բացման արարողությանը: Կիսանդրու հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետին և Հրաչյա Աճառյանի ծոռնուհուն՝ Անի Աճառյանին: Մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի համանուն թաղամասի Աճառյան փողոցում մեծ հայորդու կիսանդրու տեղադրումը քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությունն է: Առանձնակի կարևորելով Ավան վարչական շրջանի թաղամասերն ու պուրակները հայ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ