06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Անհավանական է` ԻՊ-ը հրապարակել է ռումբի լուսանկարը, որով պայթեցվել է ռուսական ինքնաթիռը

ԻՊ ահաբեկիչները հրապարակել են պայթուցիկ սարքի լուսանկարը, որով պայթեցրել են ռուսական A321 ինքնաթիռը։ Ահաբեկիչները գրել են, որ ռումբն անցկացրել են ինքնաթիռ՝ օգտագործելով Շարմ-էլ-Շեյխի օդանավակայանի անվտանգության համակարգի բաց կողմերը, գրում է Lifenews-ը։ Հիշեցնենք, Եգիպտոսից Ռուսաստան թռչող ինքնաթիռը կործանվեց ահաբեկչության հետեւանքով, արդյունքում 224 մարդ մահացավ։

Բոլոր մարդիկ ստեղծված են Արարչի պատկերով. Նելսոն Մանդելա

«Այո՛, մենք հաստատում ենք և կարող ենք հռչակել բոլոր լեռնագագաթներից, որ բոլոր մարդիկ, թե՛ սև, թե՛ սպիտակ, թե՛ հարուստ, թե՛ աղքատ, ստեղծված են Արարչի պատկերով և նմանությամբ, և նրանք բոլորը Նրա զավակներն են: Նա՛, ով իր ռասիզմի (ցեղապաշտության) պատճառով հանդգնում է մարդկության ընտանիքից  դուրս վանել ավելի  մուգ մաշկ ունեցող մարդկանց, նա՛, ով իր կրոնական անհանդուրժողականության […]

Սահմանադրությունը փաստաթուղթ չէ երշիկի էժանացման վերաբերյալ. Շարմազանով /վիդեո/

Սահմանադրության բարեփոխումների փաստաթուղթը լուծում է համակարգային խնդիրներ, ոչ թե փաստաթուղթ է երշիկի կամ պանիրի էժանացման վերաբերյալ: Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` շեշտելով, որ շատ սխալ է, որ փորձ է արվում Սահմանադրական բարեփոխումների անվան տակ սոցիալական և տնտեսական հարցեր շահարկել: ՀՀԿ խոսնակը վստահ է` բարեփոխումները չեն խանգարում զբաղվել տնտեսական կամ […]

Սարգսյան-Ալիև հանդիպումը` առաջիկայում /վիդեո/

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում հավանական համարեց, որ դեկտեմբերի սկզբին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպում կունենան: Շարմազանովը վերահաստատեց` Հայաստանը կողմնակից է բանակցային գործընթացին, այն է` խնդիրը պետք է ունենա բացառապես խաղաղ կարգավորում: ՀՀԿ խոսնակը նաև անդրադարձավ Թուրքիայում Իլհամ Ալիևի հայտարարություններին: Մանրամասները` տեսանյութում:

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին նախատեսված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին: 1.     Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. նոյեմբերի 19-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Ֆուչիկի փող. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 9, 11, 12 համարների ջրամատակարարումը: 2.    Պլանային աշխատանքներով պայմանավորված` ս.թ. նոյեմբերի 20-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ […]

Քննիչները չարաշահել են պաշտոնական դիրքը

Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննության նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված` պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հայտնաբերվել են նախկինում հիշյալ գործով վարույթն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործությունների դեպքեր: Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը: Այսպես՝ ՀՀ […]

Քոչարյանի մոտ բարեփոխումների դրդապատճառների ընկալումն ամբողջական չէ. Շարմազանով /վիդեո/

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հարցազրույցը, ի տարբերություն նախորդի, որում կային անընդունելի տեսակետներ, չէր պարունակում նման տոնայնություն: ՀՀԿ ԳՄ նիստից հետո Շարմազանովն ասաց, որ չնայած դրան`այնպիսի տպավորություն է, որ Սահմանադրական բարեփոխումների դրդապատճառների ընկալումն ամբողջական չէ: Մանրամասները` տեսանյութում:

Մեղադրանք է առաջադրվել` ԻԻՀ քաղաքացուն կողոպտելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է ԻԻՀ քաղաքացուն մի խումբ անձանց կողմից  կողոպտելու դեպքի առթիվ  հարուցված քրեական գործի երրորդ մասնակցի մասով նախաքննությունը: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: Գործով տուժող, ԻԻՀ քաղաքացի Ֆ.Մ.Ղորբանու նկատմամբ կողուպուտը  տեղի է ունեցել 2010 թվականի նոյեմբերին՝ մի խումբ անձանց կողմից։ Նախնական քննությամբ […]

Հայհոյելու համար նախատելը ավարտվել է երկու անձի դանակահարությամբ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է  Միքայելյան եղբայրների առողջությանը ծանր և միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: Նախնական քննության տվյալներով՝ 26-ամյա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ