06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Ինձ չի հետաքրքրում` ով ում հետ է քնում. Ստյոպա Սաֆարյան

«Ի գիտություն Ռոբերտ Ահարոնյանի պետք է ասեմ, որ ի տարբերություն իրեն ես չեմ սիրում հետաքրքրվել՝ ով ո՞ւմ հետ է քնում, ի՞նչ դիրքում է քնում,  և որտե՞ղ է քնում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Ռոբերտ Ահարոնյանի մեղադրանքին, թե «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը համացանցում արված գրառմամբ դիպել […]

Նախագահն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին, ով Հայաստան է ժամանել Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է հանձնաժողովի գործունեությունը, որը, նրա համոզմամբ, երկկողմ առևտրատնտեսական համագործակցության համակարգման կարևոր և հաջողված ձևաչափ է: Ընթացիկ տարում, Նախագահի գնահատմամբ, հայ-ամերիկյան առևտրատնտեսական […]

Օպերատիվ իրավիճակը` հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 17-ից 18-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 8-ը: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Բացահայտվել է գողության` 3, խարդախության 7 և յուրացման 6 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 3, մարմնական վնասվածք հասցնելու և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: Անցած 1 օրվա […]

Այցելություն ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գունդ

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նոյեմբերի 18-ին աշնանային ստուգատես անցկացրեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդում: Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ մայրաքաղաքում հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների անվտանգության ապահովման ուղղությամբ Երևանի կայազորի ծառայության արդյունքներին և ՊՊԾ գնդի կողմից իրականացվող խնդիրների առանձնահատկություններին: Պարեկապահակետային գնդի շարասյուների հանդիսավոր քայլերթից հետո ստորաբաժանումները ներկայացրին վարժությունների համալիր՝ ցուցադրելով իրավապահների գործողությունները զանգվածային միջոցառումների անվտանգության ապահովման […]

Գլխավորը զգացմունքն է, մնացյալը՝ հավելված /վիդեո/

«Ինձ թվում է նկարիչ ծնվում են, ոչ թե դառնում»,-կարծում է գեղանկարիչ, պրոֆեսոր Խաչիկ Ազիզյանը:Արարման ճանապարհին նկարիչը միայն երեք գույն է տեսել, մնացած գույները նրա համար երանգավորում են եղել : Ազիզյանի ներաշխարհում գլխավորը զգացմունքն է, մնացյալը հարցերը՝ նրա հավելվածը: Գեղանկարչության մեծերի մասին խոսում է հուզմունքով: Շուրթը մի տեսակ հիացմունքով թեքում ՝ արժեվորում է՝ Տիցիան, Վան Գոգ, […]

Նախագահը խորհրդակցություն է հրավիրել Արմավիրի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մարզային գերակայությունները քննարկելու նպատակով

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արմավիրի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզի 2014թ. և 2015թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով: «Արմավիրի մարզը մեր հանրապետության գյուղատնտեսության ամենակարևոր շտեմարաններից մեկն է և ունի մի քանի առանձնահատկություն: Դրանցից մեկն այն է, որ այստեղ գյուղատնտեսական համախառն արտադրանքը երեք անգամ […]

Ավագ քննիչը պաշտոնեական կեղծիք է կատարել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Էդգար Վարդապետյանը, քննչական և այլ դատավարական գործողություններն օրինական ու ժամանակին չկատարելու և առանց մանկավարժի մասնակցության անչափահաս տուժողին հարցաքննելու համար քրեական գործի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի, քննչական բաժնի ղեկավարության բացասական վերաբերմունքին չարժանանալու ու կարգապահական պատասխանատվության […]

Անասնագողությունը բացահայտվեց

Նոյեմբերի 14-ին, ժամը 09.30-ին, 1972 թ. ծնված Գրիգոր Գ.-ն ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր տվել, որ գիշերը մուտք են գործել իր տանը կից անասնագոմ և գողացել 4 գլուխ խոշոր եղջերավոր անասուն` պատճառելով 1.400.000 դրամի նյութական վնաս: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Ոստիկանության Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի ծառայողները Օդանավակայանի փողոցի թիվ 50 հասցեի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ