14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բուժաշխատողների ՇՄԶ նոր մոդել Հայաստանում

Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում ներդրվում է Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտային համակարգ և բուժաշխատողների հավաստագրում:

2015 թվականի հոկտեմբերի 10-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-113-Ն օրենքը, որը արմատական փոփոխություններ է նախատեսում բուժաշխատողների մասնագիտական որակների շարունակական բարձրացման ներկայիս մոդելում` այն համահունչ դարձնելով միջազգայնորեն ընդունված չափանիշներին և մեթոդաբանությանը: Անչափ կարևոր է, որ այսուհետև ՀՀ տարածքում մասնագիտական գործունեության իրավունք ձեռք բերելու համար բուժաշխատողները պետք է ունենան Մասնագիտական գործունեության հավաստագիր, որը տրամադրվելու է 5 տարի ժամկետով:

Օրենսդրորեն ամրագրվել է, որ բուժաշխատողը շարունակական սկզբունքով, մասնագիտական գործունեության ողջ ընթացքում պարտավոր է զարգացնել իր գիտելիքներն ու հմտությունները, հաճախելով գիտաբժշկական տարբեր սեմինարների, կոնգրեսների, գիտաժողովների, հրապարակելով գիտական աշխատություններ, հոդվածներ, զբաղվելով ինքնակրթությամբ և հաճախելով հեռաբժշկական առցանց սեմինարների: Այդ բոլորի արդյունքում նա հավաքելու է ՇՄԶ կրեդիտներ, որոնց անհրաժեշտ քանակի առկայությունը հնարավորություն կտա ստանալ մասնագիտական գործունեության հավաստագիր և փաստացի իրականացնել ինքնուրույն մասնագիտական գործունեություն:

Օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում ստեղծվել է Մասնագիտական հավաստագրման ազգային կենտրոն, որը իրականացնելու է ՇՄԶ միջոցառումների կրեդիտների հաշվառում, բուժաշխատողների հավաստագրում, ինչպես նաև վարելու է ՀՀ բուժաշխատողների էլեկտրոնային ռեգիստրը:

2016 թվականի մայիսից կսկսվի առաջին բուժաշխատողների հավաստագրումը, իսկ 2021 թվականից սկսած, այն բուժաշխատողները, որոնք մինչ այդ հավաստագրված չեն լինի, փաստացի կզրկվեն մասնագիտական գործունեություն իրականացնելու հնարավորությունից:

Յուրաքանչյուր հնգամյա փուլում բժիշկները պետք է հավաքեն 220, իսկ միջին բուժաշխատողները 140 ՇՄԶ կրեդիտ և ունենան առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ:

Օրենքի կիրարկումը կտրուկ բարձրացնելու է նաև բժշկական մասնագիտական ասոցիացիաների դերն ու կարևորությունը, քանի որ նրանց ամրագրված են լայն հնարավորություններ` ինչպես գիտակրթական միջոցառումների կազմակերպման համար, այնպես էլ ապահովում է նրանց մասնակցությունը կրեդիտավորման և հավաստագրման խորհուրդների աշխատանքներին և որոշումների կայացմանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ