25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Մենակ ես մնալու

Երբ խոսվում է որոշակի մեղքի մասին և պատվիրվում որ այդ մեղքը չգործես, մի առարկիր թե բոլորն են նույն մեղքը գործում: Ճի՛շտ է որ «բոլորը» կարող են նույն մեղքը գործել, բայց հիշի՛ր որ երբ դու Քրիստոսի առջև կանգնես՝ առանձին ես կանգնելու և ոչ թէ բոլորի հետ: Դու քեզ բոլորովին մենակ պիտի զգաս թե՛ դատաստանի օրը և թե՛ դժոխքում: Մի՛ ասա թե ամբողջ աշխարհը մեղք է գործում, այլ հիշի՛ր առաքյալի խոսքը.

«Թեկուզ ամբողջ աշխարհը ենթակա լինի չարին, մենք գիտենք, որ Աստծուց ենք» (Ա Հովհ. 5.19): Նոյի, Ենովքի, Եղիայի, Դանիելի և ուրիշ շատ սուրբերի ժամանակակից բոլոր մարդիկ անաստված էին, բայց նրանք իրենք իրենց մաքուր պահեցին նրանց մեջ: Նրանք նման էին տիղմի մեջ նետված փայլող ադամանդների:

Վաղինակ ծ․ վրդ․ Մելոյան

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ