Ինչու ենք եկեղեցուց դեմքով դեպի խորանը դուրս գալիս
Խորանը եկեղեցու կարևոր հատվածն է, որտեղ Ս. Սեղանն է՝ աներևույթ Աստծո բնակատեղին: Ս. Սեղանի վրա են պատարագները մատուցվում, հետևաբար այն մեզ համար սուրբ վայր է: Ուստի երբ հասնում ենք եկեղեցու դռանը, շրջվում ենք դեպի խորանը, մի փոքր խոնարհվում, խաչակնքում մեզ և դուրս գալիս: Նույն ձևով էլ, երբ մտնում ենք եկեղեցի, խոնարհվում ենք և խաչակնքում մեզ: […]





































