Կառավարությունը 100 միլիոն տրամադրեց գործուղումներին
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց ավելացնել արտասահմանյան պաշտոնական գործուղումների և արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների մասով բյուջետային հատկացումները: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը կառավարության նիստում ասաց, որ նախատեսվում է բյուջետային հատկացումների վերաբաշխման եղանակով արտասահմանյան պաշտոնական գործուղումների գումարներն ավելացնել 100 մլն, իսկ արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների գումարները՝ 30 մլն դրամով: Հատկացումը կկատարվի կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Նախարարի խոսքով՝ որոշման ընդունումը […]