29 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նարիշկինի շուրթերով. ինչ մեսիջ ունի Մոսկվան Երեւանում /վիդեո/

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ՀՀ ԱԺ-ում  մեկնարկել է  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի արտագնա նիստը:

Նիստին ներկա են ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ, Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀԱՊԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը  ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները, ՀԱՊԿ ԽՎ-ի դիտորդները, ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներ, միջազգային դիտորդներ։

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում  Էդուարդ Շարմազանովը նշեց.

‹‹Մեծապես կարեւորում եմ, որ ՀԱՊԿ անդամ պետությունները եւ դրանց խորհրդարանական պատվիրակությունները միջազգային հարթակներում մշտապես դրսեւորեն հավասարակշռված դիրքորոշում եւ հանդես չգան այնպիսի հայտարարություններով, որոնք չեն բխում ոչ միայն ՀԱՊԿ անդամ առանձին պետությունների, այլեւ ՀԱՊԿ ընդհանուր շահերից››:

Շարմազանովն իր եկույթում անդրադարձավ այնպիսի բացասական երևույթներին, ինչպիսիք են  ահաբեկչությունը, ռասիզմն ու  այլատյացությունը` նշելով, որ սրանք  մարտահրավերներ են`  ուղղված ոչ միայն ՀԱՊԿ-ին, այլև ողջ մարդկությանը: ԱԺ փոխնախագահը կոչ արեց կտրականապես բացասաբար վերաբերել նմանատիպ արգահատելի երևույթներին:

Սերգեյ Նարիշկինը, ընդգծելով Շարմազանովի դիտարկումը, նշեց, որ ՀԱՊԿ-ը, որքանով որ կարող է, պետք է պայքարի վերոնշյալ բացասական երևույթների դեմ, այդ թվում` ահաբեկչության:

‹‹Ահաբեկչական ամենամեծ վտանգները գալիս են Սիրիայում  ու այդ տարածաշրջանում գործող ‹‹Իսլամական պետություն›› ահաբեկչական խմբավորումից: Այդ խմբավորումը սպանում է մարդկանց, վերացնում համաշխարհային  մշակութային ժառանգությունը: Այս խմբավորումն իր անունը կապում է կրոններից մեկի` իսլամի հետ, թեև  դրանք, ըստ էության,  առնչություն  չունեն››:

Նարիշկինը շեշտեց, որ ուրախ է, որ հյուընկալվել է Երևանում, ապա նշեց, որ փոխգործակցության ու գործընկերային հարաբերությունների ամրացման համար սա հիանալի առիթ է: «Ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ-ում ստեղծվել է բավարար բազա՝ ահաբեկչական և ծայրահեղական սպառնալիքները չեզոքացնելու համար: Այսօր մենք այդ սպառնալիքները կանխելու հնարավորությունների մասին մանրամասն տեղեկատվություն ենք ստացել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայից»,-  ընդգծեց ՀԱՊԿ ԽՎ նախագահ Սերգեյ Նարիշկինը:

Մանրամասները` տեսանյութում 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ