03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Նրանք անիծված են Աստծուց

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ասել է, որ առաջիկա Սուրբ ծնունդը ֆարս ու «անիմաստ իրարաանցում» է՝ հաշվի առնելով աշխարհում տիրող իրավիճակը, երբ ողջ աշխարհը պատերազմի մեջ է գտնվում, գրում է Gazeta –ն։ Հռոմի պապը հիշել է մարդկանց, ովքեր զոհ են գնում այս պատերազմներին, կարեկցել երեխաներին, ովքեր հնարավորություն չունեն կրթություն ստանալ։ Նա իր խոսքում նշել է, որ պատերազմ […]

Հույների ու ասորիների պատասխանը հիմնականում «այո» է

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում «Ինչպե՞ս են վերաբերում սահմանադրական բարեփոխումներին ՀՀ ազգային փոքրամասնությունների համայնքները» թեմայով մամուլի ասուլիսին բանախոսությամբ հանդես եկան «Պոնտի» հունական ՀԿ խորհրդի անդամ Արայիկ Գրիգորյանը և Հայաստանի ասորական կազմակերպությունների «Խայադթա» ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը: «Պոնտի» հունական ՀԿ խորհրդի անդամ Արայիկ Գրիգորյանը նշեց, որ հունական համայնքում մեծամասնությունը «Այո»-ի կողմնակիցն է. «Հիմնականում «Այո»-ի կողմնակիցն ենք, բայց […]

Աշոտյանը խոստանում է պատժել

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է նախարար Ա. Աշոտյանը: Ի թիվս օրակարգային հարցերի՝ նախարարն անդրադարձել է դեկտեմբերի 6-ին ՀՀ-ում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզչական աշխատանքներին առնչվող խնդիրներին՝ կրկին ընդգծելով և հիշեցնելով համապատասխան ստորաբաժանամումների ղեկավարներին, որ քարոզչությունն ուսումնական հաստատություներում օրենքով  արգելված է: Նախարարն հանձնարարել է սահմանել խիստ […]

ԼՂՀ վարչապետը ԱՄՆ-ում ներկայացրել է իրենց հաջողությունները

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 21-ին այցելել է ԱՄՆ Նևադա նահանգ և մի շարք հանդիպումներ ունեցել այնտեղ: Վարչապետը ծաղիկներ է խոնարհել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված՝ Նևադայում վերջերս բացված հուշարձանին՝ կարևորելով ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման նշանակությունը թե՛ հայ ազգի, և թե՛ համայն մարդկության համար: Արայիկ Հարությունյանն այնուհետև հանդիպել է այդ նահանգում Հայաստանի Հանրապետության […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում  անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Արտակարգ վայրէջք

Թուրքական Turkish Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Կանադայի օդանավակայանում, քանի որ տեղեկատվություն  է ստացվել, որ դրանում պայթուցիկ սարք կա, հայտնում է NBC հեռուստաընկերությունը։ Նյու Յորքից Անկարա թռչող Airbus A330-ում եղել է 256 մարդ։ Վայրէջքից հետո բոլոր ուղեւորները տեղափոխվել են անվտանգ վայր, ներկայումս իրավապահ մարմինները շների օգնությամբ ստուգում են ինքնաթիռը։

Աղջիկներին բանակ զորակոչելու հարցն՝ Ազգային ժողովում

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանի Հանրապետությունում նախազորակոչային պատրաստության եւ զորակոչի կազմակերպման խնդիրները» թեմայով լսումների ժամանակ պատգամավոր Թևան Պողոսյանը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մովսես Հակոբյանին մի քանի հարց ուղղեց: Նախ պատգամավորին հետաքրքիր էր, թե ինչ քայլեր են ձեռնարկվում նորակոչիկների բուժզննության գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու համար: Պողոսյանը նշեց, որ թեև […]

«Մարզպետը մեր գյուղ չի մտել ու չի էլ կարող մտնի»

«Քարոզարշավի շրջանակներում՝ գյուղ ոչ մեկը դեռ չի եկել: Մեզ առանձնապես շատ չի էլ հետաքրքրում: Գյուղացի ենք՝ մեզ համար ապրում ենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Սաղաթել Գալստյանը: Գալստյանի խոսքով՝ գյուղացիները հավաքվում են մշակույթի տանը ու բանավիճում. «Քննարկում են էլի, իրանց մեջ կարծիք են փոխանակում: «Այո» ասող էլ կա, «ոչ» ասող էլ կա»: […]

Անհայտ անձինք կրակոցներ են արձակել այգու այցելուների ուղղությամբ /վիդեո/

Նոր Օռլեանի Բաննիֆրենդ այգում անհայտ անձինք կրակոցներ են արձակել այցելուների վրա, որոնք հիմնականում մանկահասակ երեխաների հետ այգում հանգստանում էին, հայտնում է Lifenews-ը։ Արդյունքում 16 հոգի վիրավորվել է, նրանք տեղափոխվել են հիվանդանոց, զոհերի մասին հայտնի չէ։ Ոստիկանությունը փնտրում է հանցագործներին։

Դարձյալ արտահերթ

Քիչ անց կառավարության որոշմամբ Ազգային ժողովը կգումարի արտահերթ նիստ, որի ժամանակ բացառապես կքննարկվեն կառավարության առաջարկած օրենսդրական նախաձեռնությունները: Հիշեցնենք, դեկտեմբերի 7-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ կքննարկվի ՀՀ պետական բյուջեն, պատգամավորներին կներկայացվեն ամփոփոաթերթիկներ, որով հայտնի կդառնա, թե բյուջեի վերաբերյալ պատգամավորների որ առաջարկություններ են ընդունվել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ