29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Գուգարաց թեմի առաջնորդանիստում հրավիրվել է հոգևոր դասի հանդիպում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ:

b0e5073b-656c-4959-a859-383e8be428fc

Գուգարաց թեմի առաջնորդանիստ Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճում, նախագահությամբ թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, տեղի ունեցավ թեմի հոգևոր դասի հանդիպումը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ: Նախորդ տարիներին նույնպես թեմում պարբերաբար կազմակերպվել են նմանատիպ հանդիպումներ, որոնց նպատակն է ամրացնել համագործակցությունը մարզպետարանի, համայնքապետերի և թեմի միջև, ապահովել փոխադարձ աջակցություն թեմական հասարակական, քարոզչական, կրթական գործունեության և առկա խնդիրների լուծման ասպարեզում: Հանդիպմանը քահանա հայրերն իրենց հետաքրքրող հարցերով դիմեցին մարզպետին, ներկայացրին առաջարկներ, իրենց մտահոգությունները հայտնեցին արտագաղթի և գյուղերում  տիրող սոցիալական վիճակի վերաբերյալ:

Թեմի գլխավոր հաշվապահը խոսեց մարզում և մասնավորապես թեմում ժողովրդի անվճարունակության, մոմի վաճառքի նվազման և արտերկրից եկող տրանսֆերների պակասի պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամի մասին՝  նշելով, որ դա մեծապես ազդել է թեմի բնականոն կենսագործունեության վրա: Ժողովականները քննարկեցին վերոնշյալ խնդիրը:

Սրբազանը նշեց. «Բնական է, որ աղքատ ժողովրդի եկեղեցին հարուստ լինել չի կարող, ուստի միասնաբար պետք է լուծումներ գտնել համընդհանուր այս վիճակից դուրս գալու համար:  Խիստ կարևոր է, որ համայնքապետերը ևս իրենց նյութական ու բարոյական աջակցությունը ցուցաբերեն: Ներկայումս մեր պետությունը և եկեղեցին հայտնվել են դրամի կայսրության ճիրաններում, այսինքն` մամոնայի գերիշխանություն է:  Աղոթենք, որ այս փորձությունից ևս անվնաս, անկորուստ ազատագրվենք: Հորդորում եմ ձեզ` արթուն կացե’ք և աղոթեցե’ք»:

Սեպուհ Սրբազանը օրհնության ու գնահատանքի խոսքեր ուղղեց ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի որդուն` Վահե Կարապետյանին` Գուգարաց թեմի քահանայից դասին ցուցաբերած ֆինանսական աջակցության համար: Հոգևոր դասը նույնպես իր երախտագիտությունը հայտնեց՝  բարեմաղթանքներ հղելով Վ. Կարապետյանին:

Մարզպետ Արթուր Նալբանդյանը, ծանոթանալով թեմի նյութական կացությանը, խոստացավ համայնքապետերի հետ հանդիպումներին քննարկել այս հարցերը և ճգնաժամից դուրս գալու ելքեր գտնել:

Էմմա Գրիգորյան

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ