04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Ամոթ քեզ … Շուշան Պետրոսյանը կանգնեց Սերժ Սարգսյանի թասիբին

ԱԺ արտահերթ նիստում քննարկվող «ԵՏՄ մաքսային տարածքում ապրանքների ներմուծման ու շրջանառության որոշ հարցերի մասին» արձանագրության վերաբերյալ ելույթ ունեցավ «Ժառանգական» Զարուհի Փոստանջյանը, ով, սակայն առավելապես խոսեց Սահմանադրական փոփոխությունների և առաջիկա հանրաքվեի մասին: Նա հայտարարեց, թե իշխանությունները, բացի ԵՏՄ անդամակցությունից, ևս մեկ ցնցում են նախապատրաստում պետության համար: Ըստ պատգամավորի` Սերժ Սարգսյանը նախաձեռնել է համապետական մի միջոցառում և […]

Ազատագրված տարածքների հետ վերադարձի շուրջ /վիդեո/

ԼՂՀ նախկին նախարար, ՀՀ Պաշտպանության փոխնախարար Մովսես Հակոբյանը Henaran.am-ի հարցին՝ որքանո՞վ է հավանական ազատագրված տարածքների հետ վերադարձը, արձագանքեց. «Կարծում եմ, Արցախի Սահմանադրությունը դեռևս փոփոխության չի ենթարկվի»: Մանրամասները` տեսանյութում:

Թուրք ցուցարարները շփոթել են դեսպանատներն ու Ռուսաստանի փոխարեն հարձակվել Նիդերլանդների դեսպանատան վրա

Ստամբուլում ազգայնամոլ ցուցարարները հակառուսական բողոքի ակցիա են իրականացրել՝ բողոքելով Սիրիայում թուրքմեններով բնակեցված շրջանների ռմբակոծումը, որին մասնակցել են Ռուսաստանի ռազմաօդային ուժերը, գրում է Ermenihaber.am-ը: Ցուցարարները բողոքի երթ են կազմակերպել Ստամբուլի կենտրոնական Իստիքլալ պողոտայում և երթի ավարտին կանգ առել ոչ թե Ռուսաստանի, այլ Նիդերլանդների դեսպանատան առաջ: Բանն այն է, որ երկու երկրների դեսպանատները գտնվում են կողք կողքի՝ […]

Կհավերժացնի իշխանությունը

«Մենք հայերս` այս Սահմանադրությամբ չենք կարող ապրել, քանի որ այն անմիջականորեն հարվածում է մեր ընտանիքին»,-այսօր՝նոյեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  ԱԱԾ նախկին պաշտոնյա, քաղաքական վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանը: Այս ամենի մեջ վերջինս միայն մի դրական հանգամանք է առանձնացնում: Դա այն է, որ «այո-ի » և «ոչ»-ի քարոզչության շրջանակում ձևավորված իրական շոուի համար՝ հակադիր  կողմերը նույն ավտոբուսով […]

Խուսափում են ծառայել բանակում

«Հայաստանի Հանրապետությունում նախազորակոչային պատրաստության և զորակոչի կազմակերպման խնդիրները» խորհրդարանական լսումներին զեկուցող ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Մանասյանն անդրադարձավ զինծառայությունից խուսափածների հարցին: Հարցը բարձրացրել էր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նախապետյանը: Փոխնախարարը նշեց, որ բանակից խուսափողներին պայամանականորեն կարելի է դասել երկու խմբի: Առաջին խմբում այն քաղաքացիներն են, ովքեր բանակից խուսափելու համար լքել […]

Նրանք անիծված են Աստծուց

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ասել է, որ առաջիկա Սուրբ ծնունդը ֆարս ու «անիմաստ իրարաանցում» է՝ հաշվի առնելով աշխարհում տիրող իրավիճակը, երբ ողջ աշխարհը պատերազմի մեջ է գտնվում, գրում է Gazeta –ն։ Հռոմի պապը հիշել է մարդկանց, ովքեր զոհ են գնում այս պատերազմներին, կարեկցել երեխաներին, ովքեր հնարավորություն չունեն կրթություն ստանալ։ Նա իր խոսքում նշել է, որ պատերազմ […]

Հույների ու ասորիների պատասխանը հիմնականում «այո» է

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում «Ինչպե՞ս են վերաբերում սահմանադրական բարեփոխումներին ՀՀ ազգային փոքրամասնությունների համայնքները» թեմայով մամուլի ասուլիսին բանախոսությամբ հանդես եկան «Պոնտի» հունական ՀԿ խորհրդի անդամ Արայիկ Գրիգորյանը և Հայաստանի ասորական կազմակերպությունների «Խայադթա» ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը: «Պոնտի» հունական ՀԿ խորհրդի անդամ Արայիկ Գրիգորյանը նշեց, որ հունական համայնքում մեծամասնությունը «Այո»-ի կողմնակիցն է. «Հիմնականում «Այո»-ի կողմնակիցն ենք, բայց […]

Աշոտյանը խոստանում է պատժել

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է նախարար Ա. Աշոտյանը: Ի թիվս օրակարգային հարցերի՝ նախարարն անդրադարձել է դեկտեմբերի 6-ին ՀՀ-ում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզչական աշխատանքներին առնչվող խնդիրներին՝ կրկին ընդգծելով և հիշեցնելով համապատասխան ստորաբաժանամումների ղեկավարներին, որ քարոզչությունն ուսումնական հաստատություներում օրենքով  արգելված է: Նախարարն հանձնարարել է սահմանել խիստ […]

ԼՂՀ վարչապետը ԱՄՆ-ում ներկայացրել է իրենց հաջողությունները

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 21-ին այցելել է ԱՄՆ Նևադա նահանգ և մի շարք հանդիպումներ ունեցել այնտեղ: Վարչապետը ծաղիկներ է խոնարհել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված՝ Նևադայում վերջերս բացված հուշարձանին՝ կարևորելով ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման նշանակությունը թե՛ հայ ազգի, և թե՛ համայն մարդկության համար: Արայիկ Հարությունյանն այնուհետև հանդիպել է այդ նահանգում Հայաստանի Հանրապետության […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում  անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ