14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Լարված իրավիճակ Ծաղկալանջում

Այսօր՝ մարտի 14-ին, լարված իրավիճակ էր Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուզում:

Արդեն 4-րդ օրն  է, գյուղի դպրոցում դասերը կաթվածահար են եղել: Ծնողները հրաժարվում են երեխաներին ուղարկել դպրոց՝ պատճառաբանելով, որ նախկին տնօրենի՝ թոշակի անցնելուց հետո Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կարգադրությամբ տնօրենի պաշտոնակատար է նշանակվել, իսկ հետո էլ նույն մարզի Արագած գյուղից Նարեկ անունով մեկին բերել են և ասում են, որ նա պետք է լինի տնօրեն:

«Վաղվանից երեխաները կհաճախեն դպրոց: Մեր գյուղացիների պահանջը կբավարարվի: Մեկ ամսից զանգեք ու կիմանաք ամեն բան»,- Henaran.am -ի հետ զրույցում ասաց Ծաղկալանջ համայնքի ղեկավար  Մանվել Մկրտչյանը:

Այս պահի դրությամբ որոշում է ընդունվել՝ Ծաղկալանջ գյուղի դպրոցի ժամականավոր պաշտոնակատար նշանակել մարզպետարանի աշխատակից՝ Սամվել Հարությունյանին:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ